Категории
Наш опрос
Вы к нам вернетесь?
Всего ответов: 225
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Мини-чат
3D
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Переводи Сайт



Block title
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Файлы » Армянском Языке » Футбол

Բաբելը տուգանվել է մրցավարին քննադատելու համար
23/01/2011, 02.29.29

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական կոմիտեն «Լիվերպուլի» խաղացող Ռայան Բաբելին տուգանել է 10 հազար ֆունտ իր անձնական «Twitter»-ում մրցավար Հովարդ Ուեբին քննադատելու համար



«Մանչեսթեր Յունայթեդի» ձեռքով Անգլիայի գավաթի խաղարկությունից դուրս գալուց հետո Բաբելը հրապարակայնորեն քննադատել էր Ուեբին, որն սպասարկում էր այդ խաղը: Բաբելը նաև ծաղրանկար էր հրապարակել, որում Հովարդը պատկերված էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով:


Բաբելը շատ էր հիասթափվել, երբ խաղի սկզբում մրցավարը վիճելի 11 մետրանոց նշանակեց իր թիմի դարպասին, իսկ հետո հեռացրեց «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդին: Թեև հենց նույն օրը Ռայանը ներողություն է խնդրել Ուեբից, պատժից խուսափել նրան այդպես էլ չի հաջողվել:


Նախորդ շաբաթ Ֆուտբոլի ասոցիացիան ներկայացրեց իր մեղադրանքները 24-ամյա հոլանդացու նկատմամբ, որին նա համաձայնել էր: Երկուշաբթի կայացել է գործի քննությունը, և կարգապահական կոմիտեն որոշել է տուգանել Բաբելին: Ռայանը խուսափել է որակազրկումից, սակայն զգուշացվել է, որ դեպքը կրկնվելու դեպքում պատիժն ավելի խիստ կլինի:

«Սոցիալական ցանցերը, ինչպիսին է նաև «Twitter»-ը, պետք է դիտարկվեն իբրև հրապարակային վայր: Այնտեղ արված բոլոր հայտարարությունները պետք է ընդունվեն, ինչպես հարցազրույցները և մեկնաբանությունները մամուլում, չէ որ դրանք լայն հանրությանն են ուղղված: Իսկ ասվածի համար հարկավոր է պատասխանատվություն կրել»,-ասել է կոմիտեի ղեկավար Ռոջեր Բերդենը:


Категория: Футбол | Добавил: Администратор
Просмотров: 497 | Загрузок: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]