Главная » Файлы » Армянском Языке » Футбол |
23/01/2011, 11.56.00 | |
Երեկ երկու գնդակ ուղարկելով "Մալագայի” դարպասը` "Բարսելոնայի” հարձակվող Դավիդ Վիլյան գրանցեց իր անունը իսպանական ֆուտբոլի պատմության մեջ: Արդեն ութ մրցաշրջան անընդմեջ Վիլյան մեկ մրցաշրջանի ընթացքում 14 գոլից ավելի է խփում` մոտենալով "Ռեալի” լեգենդար ռմբարկու Պաինյոյի ցուցանիշին, ով 1946-1956թթ. միջև ընկած ժամանակահատվածում 10 տարի անընդմեջ նման արդյունք էր գրանցել: Վիլյայի տաղանդը բացահայտվեց "Սպորտինգում”, որտեղից նա 2003թ. տեղափոխվեց "Սարագոսա”: Հաջորդ երկու մրցաշրջաններում խփելով 17 և 15 գնդակ` 2005թ. նա տեղափոխվեց "Վալենսիա”: Այդ տրանսֆերի արժեքը կազմեց 12 մլն եվրո: Նշելով իր նորամուտը այս թիմի կազմում 25 գնդակներով` հաջորդ չորս մրցաշրջաններում Վիլյան խփեց 16, 18, 28 և 21 գնդակ համապատասխանաբար: Այնուհետև 40 մլն եվրոյի դիմաց այս ֆուտբոլիստին ձեռք բերեց "Բարսելոնան: Վերջերս ֆուտբոլիստը հաղթահարեց 150 գնդակի սահմանագիծը Իսպանիայի առաջնություններում: | |
Просмотров: 474 | Загрузок: | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |