Категории
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 206
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Мини-чат
3D
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Переводи Сайт



Block title
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Block title
Статистика

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Главная » Файлы » Армянском Языке » Любовь и SEX

Ողջ ճշմարտությունը կնոջ և տղամարդու խանդի մասին
16/06/2011, 18.13.04
Ողջ ճշմարտությունը կնոջ և տղամարդու խանդի մասին



Չեն խանդում միայն նրանք, ովքեր ընդհանրապես ոչինչ չեն զգում: Խանդը` սիրո հավելումն է կամ... Բայց ամբողջ հարցն այն է, թե ինչ աստիճանի է խանդում, ում է այդ խանգարում ապրել և որքան անախորժություններ է պատճառում:



Երբ խանդում է կինը և երբ տղամարդը... Տարբերությո՞ւն... Կարդա մեր պատրաստած շարքն այս մասին և ամեն ինչ կհասկանաս... Համոզված եմ, կհասկանաս...

«Դավաճանում է... սեփական կնոջ հետ»

Ամենից շատ, իհարկե, խանդում են սիրուհիները: Եվ հենց այստեղ է, որ ի հայտ են գալիս տղամարդու(սիրեկանի) և կնոջ(սիրուհու) խանդի ահռելի տարբերությունները:

Դավաճանությունը, որպես կանոն, ակնհայտ չի լինում: Ուշ վերադառնալը, օտար ծագման օծանելիքի հոտը շապիկին, տարբեր կապակցություններով ստերը... յուրաքանչյուր դեպքի համար բացատրություն կգտնվի: Ու անգամ, եթե ապացույցներ չկան, միևնույն է անուղղակի հանցանշաններ հաստատ գտնվում են... Ու այնուամենայնիվ, դավաճանող զուգընկերոջ մերկացումը հազվադեպ է տեղի ունենում, երբեմն, պարզապես ապացույցների բացակայության պատճառով:

Իսկ ահա սիրուհուն ոչինչ ապացուցելու կարիք չկա: Նա առանց այդ էլ գիտի` իր սիրելին իրեն դավաճանում է... սեփական կնոջ հետ: Նման ակնհայտությունը տխրեցնում է սիրուհուն և անգամ այն տարբերակը, երբ ինքն էլ է ամուսնացած, զգացողությունն ամենևին չի փոխում:

Միևնույն ժամանակ, սիրեկաններն այնքան էլ հակված չեն խանդելու ամուսինների նկատմամբ: «Ես նրա հանդեպ ինչ-որ տղամարդկային կարեկցանքի զգացում ունեմ»,- մի անգամ կիսվեց ինձ հետ Վարդանը, ով ամուսնացած կնոջ սիրեկան է:

«Բայց այդ զգացումը մի տեսակ... ներողամտության պես մի բան է: Չ՞է որ ես եմ հիմնականը, գեղեցիկը, հաղթանակածը: Ինձ հետ է նա անկողնում այնպիսի աներևակայելի բաներ անում, որոնց մասին ամուսինը երազել անգամ չի կարող: Եվ ամենակարևորը, նա ինձ է սիրում»,-ասում է նա:

Իսկ այն, որ ինքն էլ կարող է զիջել իր կնոջ սիրեկանին` Վարդանի մտքով չի էլ անցնում: Նա կանացի փխրուն ինքնագնահատականի խնդիր բնավ էլ չունի: Ահա թե ո՛րն է հիմնական տարբերությունը:

Նման իրավիճակում հաղթողը տղամարդն է` նա կարողացել է գայթակղել իր ընտրած կնոջը, ուրիշին կոտոշավոր է դարձրել, ինքն իրեն կրկին անգամ ինչ-որ բան է ապացուցել: Մի խոսքով, սիրեկան տղամարդն իրեն ավելի հաջողակ է համարում:

Իսկ ահա սիրուհին իրեն միշտ պարտված է զգում: Չ՞է որ իրենց հանդիպումներից հետո նա վերադառնում է տուն, կնոջն է ասում «սիրելիս», ստում է նրան` ստեղծելով ընտանեկան երջանկության պատրանք, որն այդքան կարևոր է կանանց համար: Ի վերջո, նա կնոջ հետ է դուրս է գալիս մարդամեջ, նրա մոտ է ապավեն որոնում` կյանքի դժվարին կացություններում:

Իսկ ի՞նչ է մնում անել սիրուհուն. ընծաներ մատուցել, որոնք անպայման կընկնեն նրա կնոջ ձեռքը, և ամեն անգամ խանդի տեսարաններ սարքել, երբ նա, տեսնելով, որ զանգահարում է իր կինը, ներողություն է խնդրում և հեռանում է հարևան սենյակ` զրուցելու:

Շարունակելի...

Категория: Любовь и SEX | Добавил: Администратор
Просмотров: 542 | Загрузок: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]