Категории
Наш опрос
Вы к нам вернетесь?
Всего ответов: 225
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Мини-чат
3D
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Переводи Сайт



Block title
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Block title
Статистика

Онлайн всего: 9
Гостей: 9
Пользователей: 0
Главная » Файлы » Армянском Языке » Любовь и SEX

Քանի դեռ երեխա չունես
16/06/2011, 18.32.31
Քանի դեռ երեխա չունես



Դու ուրախանում ես, որ դեռևս երեխա չունե՞ս: Մի՛ շտապիր հանգստանալ և թուլացնել զգոնությունդ: Cosmo-ն կազմել է անհապաղ կատարում պահանջող գործերի երկու ցանկ. դրանց մի մասը պետք է արվեն նախքան երեխայի ծնվելը: Կարդա' առաջին մասը այստեղ:



Ըստ Օլգա Ժիլինայի

Ամուսինը կարող է դարանակալ, գրեթե աննկատ քո կյանք մուտք գործել, պառկել բազմոցին եւ հանգիստ խռռացնել, իսկ երեխան՝ երբեք: Ծվվացող, քաղցած, ամեն կես ժամը մեկ չիշիկ անող, բայց այդքան սիրելի բալիկը մայրական լիակատար ուշադրություն է պահանջելու օրվա մեջ 24 ժամ: Եթե քեզ համար կարևոր որևէ բան չես հասցրել ավելի վաղ վերջացնել, ստիպված ես լինելու անորոշ ժամանակով հետաձգել այդ գործը, իսկ գուցե ստիպված լինես նույնիսկ ընդհանրապես ջնջել այն կենսական նպատակների ցանկից: Նման գործերով շատ ավելի հեշտ ու հաճելի է զբաղվել նախքան նորածնի հայտնվելը: Գնացի՛նք:

Թռիր պառաշյուտով

Եվ ադրենալինի սոուսով բազմաթիվ սուր զգացումներ ապրիր՝ հուզմունք, վախ, հիացմունք: Երեխայի ծնվելուց հետո քեզ կաշկանդելու է այն բանի գիտակցումը, որ քո կյանքը պատկանում է ոչ միայն քեզ, այլև այդ անօգնական մարդուկին: Եվ ադրենալինի դոզայի համար ռիսկի դիմելու տարբերակն ինքն իրեն կվերանա:

Կազմակերպիր սպա-արձակուրդ ընկերուհիներիդ հետ

Որպեսզի մի ամբողջ շաբաթ դուք միայն գուրգուրեք ձեր մարմինները և հոգ տանեք դրանց մասին, ընդունեք կոսմետիկ պրոցեդուրաներ, հոգիներդ ջերմացնեք հաճելի շաղակրատանքով, աչքով-ունքով անեք համակրելի մասաժիստին և ինքներդ ձեզ «երես տաք»` տեղական խանութներում շոփինգ անելով: Այդ կանացի դրախտը հասանելի է մեզնից միայն նրանց, ովքեր դեռևս երեխա չունեն: Երիտասարդ մայրիկներն այլ ռեժիմով են ապրում...

Մշտական մակիաժ արա

Այս կետը նրանց համար է, ովքեր իրենց թույլ չեն տալիս առանց դիմահարդարման հայտնվել նույնիսկ սեփական ամուսնու և այլ բարեկամների առջև: Քանի դեռ երեխան փոքր է, ամեն առավոտ make-up անելու համար ժամանակ գտնելը հեշտ չէ: Շատ ավելի ցանկալի է հավելյալ կես ժամ քնել: Այդ պատճառով կոպերի, հոնքերի եւ շուրթերի տատուաժը երիտասարդ մայրիկների համար իսկական փրկություն է: Եթե այդ մասին հոգ տանես նախօրոք (հղիության ժամանակ կան հակացուցումներ), հասցնես անցնել այդ պրոցեդուրան և դրան հետևող շտկումները, արդյունքն ակնառու կլինի և դեմքիդ կմնա մոտ երկու-երեք տարի:

Ազատվիր ավելորդ կիլոգրամներից

Դիետաներ, մարզանքներ, տոքսիկազերծ օրեր. այն ամենը, ինչից դու խույս ես տալիս ծուլության պատճառով, հայտնվելու է արգելքի տակ, հենց որ հղիության տեստի վրա երկու գծիկ հայտնվեն: Իսկ այ հիմա մի քանի կիլոգրամից ազատվելը դեռ հեշտ է, և ձեզնից յուրաքանչյուրն ի զորու է դա անել:

Կազմակերպիր Non-Stop երեկույթների ամիս

Էլիտար կյանք, ջահելական հավաքներ, ակումբներ, պարեր՝ մինչև ուշագնացություն, և չպլանավորված գիշերային ուղևորություններ ինչ-որ մեկի ամառանոց. սրանք երեխա և պարտավորություններ չունեցող աղջկա առավելություններն են:

Այցելիր Հիմալայներ

Ավտոստոպով՝ պատահական մեքենաներով: Որպեսզի հետո, երբ տանը նստած լինես երեխայիդ հետ, չմղկտաս: Թուրքական հյուրանոցներ. ահա փոքրիկ ունեցող սովորական երիտասարդ ընտանիքի ճակատագիրը (միլիարդատերերն ու էքստրեմալները հաշիվ չեն): Եթե հղիությունը միայն պլանավորվում է, ճամփա ընկիր էքստրեմալ ուղևորության վայրի, բայց ցնցող վայրերով, որտեղ ենթակառուցվածքները զարգացած չեն, իսկ կլիման անսովոր է: Նման ճանապարհորդությունից ստացած տպավորությունները կբավարարեն նստակյաց կյանքի մեկ-երկու տարվա համար: Իսկ ոմանց՝ մնացած ամբողջ կյանքի համար:

Ֆոտոսեսիա` պրոֆեսիոնալի մոտ

Ոչ ոք չի երաշխավորի, որ ծննդաբերությունից և կրծքով կերակրելուց հետո կազմվածքդ կվերականգնվի և կվերադառնա օրիորդական չափերին, իսկ մաշկիդ վրա չեն մնա ճողման հետքեր: Այդ դեպքում ինչո՞ւ եկող դարերի համար չանմահացնես ինքդ քեզ՝ երիտասարդ եւ գեղեցիկ: Հանուն դրա արժե վարձել ամենալավ լուսանկարչին, և նույնիսկ ֆոտոխցիկի առջև մի փոքր մերկանալը մեղք չի լինի: Կամ էլ՝ մինչև վերջ մերկանալը...

Դիագնոստիկա և մեջքի բուժում

Ողնաշարը ստեղնաշարով և մկնիկով աշխատող բոլոր տաժանակիր, սկոլիոզով տառապող կանանց ամենաթույլ տեղն է: Քանի դեռ դու չես նեղվում մոնիտորի դիմաց կռացած նստելուց, ամեն ինչ նորմալ է: Բայց հղիության վերջին ամիսներին մեջքի թույլ մկաններն իրենց զգացնել են տալիս: Իսկ երբ ծնվում է երեխան, և ստիպված ես լինում գրկել նրան, մեջքի ցավը դառնում է մշտական: Որպեսզի ստիպված չլինես այդ ցավին դիմանալ, գերադասելի է նախքան հղիությունն այցելել բժշկի, ստուգել, թե ինչ վիճակում են ողերդ, արդյոք ամեն ինչ լավ է մկանային կորսետիդ եւ միջողային սկավառակներիդ հետ: Լողը, մասաժը և յոգան մեջքդ կնախապատրաստեն աճող ծանրաբեռնվածությանը:

Ստացիր վարորդա կան վկայական և կուտակիր մեքենա վարելու փորձ

Արդյո՞ք սայլակով հեռու կգնաս: Իսկ անհրաժեշտ է գնալ թե՛ պոլիկլինիկա, թե՛ խանութ, թե՛ ընկերուհուդ մոտ` քաղաքի մյուս ծայրը: Հասարակական տրանսպորտը նորածնի հետ երթևեկելու տարբերակ չէ: Եվ նույնիսկ եթե մեքենա չկա, այս կետը պարտադիր է: Թե չէ հետագայում երբ այն հանկարծ հայտնվի, ինչպե՞ս ես փոքրիկին գրկած ավտոդպրոց հաճախելու:

Փոխիր անձնագիրդ

Եվ ընդհանրապես, կարգի բեր բոլոր փաստաթղթերդ: Արժե ժամանակին թարմացնել անձը հաստատող փաստաթուղթը և երկարաձգել արտասահման մեկնելու թույլտվությունը, որպեսզի հետագայում խնդիրներ չծագեն՝ կապված երեխայի գրանցման կամ արտերկիր մեկնելու հետ: Քեզ ու փոքրիկին մի բյուրոկրատի կաբինետ չեն թողնի մտնել առանց հերթի: Մի բան էլ դեռ կվատաբանեն ` դիմացդ կանգնածներից առաջ անցնելու քո երկչոտ փորձի համար:

Ամբողջ աշխատավարձդ ծախսիր մի նոր զույգ կոշիկ գնելով

Էլ ե՞րբ կարելի կլինի ինքդ քեզ նման շքեղություն թույլ տալ: Ժառանգի ծննդից հետո փողերը թեթևամտորեն ծախսել չի ստացվի: Տարօրինակ ձևով բոլոր հավաքած խնայողությունները կծախսվեն տակդիրների և պստիկի համար այլ օգտակար պարագաների համար: Իսկ շքեղ կոշիկները քեզ կհիշեցնեն անցած-գնացած անհոգ ժամանակների մասին:
Հետո չմոռանաս այս բոլոր կարևոր դասերը փոխանցել քո դստերը:

Категория: Любовь и SEX | Добавил: Администратор
Просмотров: 630 | Загрузок: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]