Категории
Наш опрос
Вы к нам вернетесь?
Всего ответов: 225
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Мини-чат
3D
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Переводи Сайт



Block title
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес

Անիի ավերակներ
20/01/2011, 18.39.17
Թուրքական "ELLE”-ը հայկական եկեղեցիներն օգտագործել է որպես ֆոն

Թուրքական "ELLE” ամսագրի դեկտեմբերյան թողարկման համար արված սկանդալային լուսանկարները, մեղմ ասած, բուռն քննարկումներ, աղմուկ եւ դժգոհություններ են առաջացրել: Բանն այն է, որ ամսագրի համար ֆոտոշարքը թուրք լուսանկարիչ Սենոլ Ալթունի կողմից իրականացվել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքում` Անիում, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո կիսաքանդ ու լքված եկեղեցիների ավերակների ֆոնին:


Թուրքական "ELLE” ամսագրի համար արված սկանդալային լուսանկարներից

Նորաձեւություն, գեղեցկություն եւ շքեղություն մարմնավորող մոդելներ Անա Զալեւսկան եւ Քարոլին Մաչովան հայկական ցեղասպանությունը խորհրդանշող վայրերում են: Բլոգերները մեղադրել են հեղինակներին եւ մոդելներին սրբապղծության համար եւ նույնիսկ համեմատել, որ նույնը կլիներ, եթե, օրինակ, հայտնի մոդել Նաոմի Քեմփբելը լուսանկարվեր այրված սինագոգի ֆոնին, կամ, ասենք, մոդել Ժիզել Բունդհենը` Օսվենցիմում:


Ամսագրի համար ֆոտոշարքն իրականացվել է Հայաստանի հնագույն մայրաքաղաքում` Անիում

Քաղաքականացված նորաձեւությունից վրդովված տասնյակ բլոգերների մեկնաբանությունները հիմնականում հետեւյալն են. "Անհնար է նկատել հագուստը: Այդ վայրերում մի մեծ ազգ է ոչնչացվել, նրանք որեւէ բարոյական իրավունք չունեն”: Մեկ այլ բլոգեր նույնիսկ շեշտել է. "Որպես հայ ինձ թույլ չեն էլ տալիս, որ գնամ ու լուսանկարվեմ այդ սրբավայրերում, իսկ նրանք հանուն նորաձեւության պղծում են այդ տարածքները”:
VIPARSH.DO.AM –ը խոստանում է պատմել ձեզ թեմայի հետագա զարգացումների մասին:


Թուրքական "ELLE”-ը հայկական եկեղեցիներն օգտագործել է որպես ֆոն
Категория: Шоу Бизнес | Добавил: Администратор
Просмотров: 652 | Загрузок: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]