Категории
Наш опрос
Какого вы пола?
Всего ответов: 261
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Мини-чат
3D
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Переводи Сайт



Block title
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Block title
Статистика

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0
Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес

Արեւիկ Սիմոնյան
19/01/2011, 14.22.46
«Առանց շնիկիս երբեք տնից դուրս չեմ գա»

Երեւի թե շատերը կհիշեն` մի քանի տարի առաջ վարդագույն հագուստով ու վարդագույն մազերով, շնիկը ձեռքին մի "խենթուկ” աղջիկ Երեւանում ներկայացրեց իր առաջին, բավականին համարձակ ու բազմերանգ ցուցադրությունը: Դեղին զուգագուլպաներ, կանաչ վերնաշապիկ ու կապույտ տաբատ, բայց արդյունքը միանշանակ էր` նա հիշվեց: Դիզայներ-մոդելավորող Արեւիկ Սիմոնյան կամ KIVERA NAYNOMIS` այսօր արդեն էլեգանտ բիզնես-լեդի, ում պահարանում գերիշխում են սեւ, սպիտակ եւ մոխրագույն գույները, իսկ ներկայացրած հագուստը հիմնականում միջին տարիքի էլեգանտ ու դասական կանանց համար է:


Դիզայներ-մոդելավորող Արեւիկ Սիմոնյանը կամ KIVERA NAYNOMIS

Ընտանիքով բնակվելով Մոսկվայում` Արեւիկը ավարտել է Մոսկվայի ՕՐՏ Տեխնոլոգիաների քոլեջի դիզայնի ֆակուլտետը: Մոսկվայում մասնակցել է բազմաթիվ ցուցադրությունների, մրցանակների արժանացել, իր հավաքածուն Փարիզում ներկայացնելու հրավեր ստացել, իսկ հետո, Լոնդոնում ուսումը շարունակելու փոխարեն, ընտրել է Երեւանն ու վերադարձել : Այսօր նա է զբաղվում շատ ու շատ հայտնի հայերի ոճով, իսկ Կասկադի հարեւանությամբ գործող իր խանութի դռները բաց են բոլորի համար:

- Դու աշխատում ես շատ հայտնի մարդկանց հետ, ինչո՞վ ես առաջնորդվում տվյալ անձի ոճն ընտրելիս:

- Նախ ասեմ, որ մենք միայն "աստղերի” հետ չենք աշխատում: Հաճախ մարդիկ պարզապես գալիս ու դիմում են մեզ: Հիմնականում աշխատում ենք կոնկրետ տեսահոլովակների կամ ֆոտոշարքերի համար: Այդ դեպքում լսում եմ երգը կամ ծանոթանում եմ ֆոտոշարքի թեմային:

Ամենասկզբում աշխատել ենք Արամեի, Արչիի, Էմմիի հետ: Ամենաերկար համագործակցությունը Սոֆի Մխեյանի հետ է: Աշխատում ենք նաեւ Արմինկայի, Նազենի Հովհաննիսյանի հետ: Լինում են նաեւ մեկանգամյա, ոչ մշտական համագործակցություններ: Վերջերս համագործակցեցինք Անուշ ու Ինգա Արշակյանների հետ իրենց համերգի համար: Աշխատել ենք նաեւ Արման Հովհաննիսյանի, Սիրուշոյի ու էլի շատերի հետ:


Դիզայներ-մոդելավորող մասնակցել է բազմաթիվ ցուցադրությունների, մրցանակների արժանացել

- Եվ ո՞վ է մեզանում ամենաոճայինը:

- Ես կառանձնացնեմ Արմինկային, Սիրուշոյին, հաղորդավար Արչիին:

- Իսկ ո՞վ է ամենաբծախնդիր «աստղը»:

- Չեմ կարող առանձնացնել, ուղղակի վատ է, երբ մարդը անպարտաճանաչ է, կամ էլ չգիտի, թե ինչ է ուզում, բայց քեզ էլ չի վստահում:

- Ի՞նչն է քեզ ոգեշնչում հավաքածու ստեղծել:

- Հիմնականում այսպես է լինում: Ես որոշում եմ, որ պետք է հավաքածու ստեղծեմ ու գնում եմ կտորի աշխարհ, այսինքն` Մոսկվա : Խորասուզվում եմ կտորների մեջ, սկսում եմ դասավորել, կանգնել ամեն կտորի առջեւ ու հենց այդ ժամանակ ինչ-որ բաներ եմ մտածում:

- Մոտավորապես 2 տարի ցուցադրություն չես ունեցել: Ի՞նչն է պատճառը:

- Խանութի գործունեությամբ եմ զբաղված ու չեմ հասցնում: Ես ամեն օր որոշում եմ, որ, օրինակ, ապրիլին անում ենք նոր հավաքածու ու ցուցադրություն: Հետո ապրիլը անցնում է, ասում եմ` լավ, սեպտեմբերին : Այս տարի «Կիվերա Նայնոմիս» բրենդի 5-ամյա հոբելյանն է, այնպես որ մինչեւ սեպտեմբեր ցուցադրություն կունենանք:


Արեւիկն ավարտել է Մոսկվայի ՕՐՏ Տեխնոլոգիաների քոլեջի դիզայնի ֆակուլտետը

- Իսկ ինչպե՞ս ծնվեց բրենդիդ «Կիվերա Նայնոմիս» անվանումը:

- Դեռ քոլեջում, երբ նկարում էի, նկարների տակ միշտ անունս հակառակ էի գրում (ԱՐԵՎԻԿ=ԿԻՎԵՐԱ): Իսկ երբ եկավ ժամանակը, որ պետք է գրանցեի բրենդս, որոշեցի, որ Kivera Naynomis անվանումը ավելի հնչեղ կլինի արտասահմանյան շուկայի համար:

- Ովքե՞ր են աշխատում քեզ հետ քո արհեստանոցում, կպատմե՞ս թիմիդ մասին:

- Մեր թիմը «բանդա» է : Ինձ համար ամենակարեւորը մեր կոլեկտիվն է: Մենք շատ ընկերական ենք միմյանց հետ: Դա առաջնային նախադրյալն է, որ գործը հաջողվի: Առանձին անուններ չեմ ուզում նշել. բոլորին շատ եմ սիրում:

- Որքա՞ն ժամանակ ես ծախսում քո արտաքին տեսքի վրա:

- Ամեն ինչ կախված է տրամադրությունից: Լինում է, որ արթնանում եմ ու այն, ինչ սովորաբար պատկերացնում էի, որ կսազի ինձ, դուրս չի գալիս: Բայց քանի որ ես մշտապես ժամանակի պակաս ունեմ ու հաճախ ուշանում եմ, արտաքինիս վրա ծախսում եմ ամենաշատը 10 րոպե:


Այս տարի «Կիվերա Նայնոմիս» բրենդի 5-ամյա հոբելյանն է

- Իսկ որքանո՞վ ես կարեւորում հագուստի բրենդը:

- Հագուստի բրենդը ինձ համար ընդհանրապես կարեւոր չէ: Հիմնականում, երբ գնում եմ բրենդային հագուստ, հետո կտրատում, փոփոխում եմ այն:

- Առանց ինչի՞ երբեք դուրս չես գա տնից, ու ի՞նչ կարելի է միշտ գտնել քո պայուսակում:

- Առանց շնիկիս` Կիկիի, երբեք չեմ դուրս գա : (Ի դեպ, Կիկին նույնպես մասնակցում էր հարցազրույցին` ժամանակ առ ժամանակ արտահայտելով իր կարծիքը բարակ հաչի տեսքով ): Միշտ մատանիներ եմ կրում: Իսկ պայուսակումս միշտ շպար կարելի է գտնել:

- Իսկ ո՞վ է ում լրացնում` դու շնիկի՞դ, թե՞ նա քեզ :

- Կիկի ջան, կներես, բայց ես եմ քեզ լրացնում : Շատերն են մտածում, թե Կիկին իմ աքսեսուարն է, բայց նույնիսկ եթե առանց նրա եմ դուրս գալիս տնից, 10 րոպեից հասկանում եմ, որ ձեռքս դատարկ ա, սովորել եմ իրան շատ:


Արեւիկ Սիմոնյանի շնիկը` Կիկին

- Մարդու հագուստին, արտաքին տեսքին նայելով` ի՞նչ կարող ես հասկանալ նրա բնավորության մասին:

- Ընդհանրապես, երբ մի տեղ եմ գնում, հաճախ մոռանում եմ, թե որտեղ եմ, ու սկսում եմ ուշադիր զննել, թե ով ինչ է հագել: Հետո էլ սկսում եմ մտածել, ինչ կարելի է փոխել հագուստի մեջ, որ ավելի գեղեցիկ նայվի: Նույնիսկ ամուսինս միշտ ծիծաղում է վրաս, ասում, որ հյուր ենք եկել, աշխատանքի չեմ : Բայց մարդկանց բնավորության մասին աչքերից եմ հասկանում, չնայած ոճը շատ բան կարող է ասել:

- Իսկ ամուսինդ հագուստի ընտրության մեջ խառնվո՞ւմ է:

- Նրա համար միայն կարեւոր է, որ շատ կարճ չլինի : Ես փորձում եմ ինչ-որ բաներ փոխել իր հագուստի մեջ, գույներ մտցնել: Բայց նա դասական տղամարդ է, կոստյումներ է կրում:

- Հայերն ի՞նչ խնդիրներ ունեն հագնվելու հետ:

- Ամենակարեւորը ճաշակի խնդիրն է: Մարդիկ չեն տեսել ու դրա համար հաճախ վախենում են փորձել: Հայերը հիմնականում կարծում են, որ գեղեցիկ լինելու համար պետք է շատ ճոխ բաներ կրել` քարիկներ, ժապավեններ, աքսեսուարներ: Բայց զարգացում նկատում եմ, ուրախ եմ, որ գորշ գույները քչացել են, մարդիկ հիմա վառ գույներ են ուզում: Բավականին համարձակ սանրվածքներ, կոշիկներ եմ նկատում:


«Մարդկանց բնավորության մասին աչքերից եմ հասկանում, չնայած ոճը շատ բան կարող է ասել». Արեւիկ Սիմոնյան

- Նորաձեւության աշխարհում ովքե՞ր են կուռքերդ:

- Ոչ թե նորաձեւության աշխարհում, այլ պարզապես որպես կնոջ մարմնացում կնշեմ Մոնիկա Բելուչիին: Իսկ ինձ համար իդեալը Օդրի Հեփբերնի կերպարն է: Կան շատ ու շատ դիզայներներ, ում աշխատանքներին որպես արվեստի գործեր եմ վերաբերում:

- Ի՞նչն է նորաձեւ լինելու 2011 թվականին, եւ ի՞նչ հագնել ամանորյա գիշերը:

- Մենք առաջարկում ենք երկու գունային ուղղություն. վառ գույներ` գազարագույն, վարդագույն; եւ սեւ, սպիտակ ու կաթնագույն, քանի որ նապաստակի տարի է: Մեր խանութում առաջարկում ենք փաթիլներով զգեստներ :
Категория: Шоу Бизнес | Добавил: Администратор
Просмотров: 728 | Загрузок: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]