Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес |
19/01/2011, 14.38.00 | |
Արմինկան գալիք տարին պատրաստվում է դիմավորել ընտանիքի հետ ու, ինչպես ինքն է ասում, երեւի Հայաստանից դուրս: VIPARSH.DO.AM-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ արդեն հասցրել է գեղեցիկ զարդարել բնակարանը` փորձելով ստեղծել տոնական մթնոլորտ որդու` Ալեքսի համար. «Բայց նա անընդհատ փորձում է ձեռք տալ, իջեցնել ու տանով մեկ քարշ տալ այդ իրերը»: ![]() Երգչուհի Արմինկան գալիք տարին պատրաստվում է դիմավորել ընտանիքի հետ Արմինկան զարդարանքից բացի ամանորյա աժիոտաժին մասնակցում է նաեւ իր կատարած գնումներով, ինչ-որ բաներ պատվիրելով, սեղանի հետ կապված խնդիրներից էլ այս տարի ասում է, որ ազատ են: Գրեթե միշտ երգչուհին շամպայնի հետ երազանք է պահում` ասելով, որ հավատում է դրանց իրականացմանը: Նապաստակից ու կատվից, ինչպես յուրաքանչյուր տարի, ակնկալում է նոր ձեռքբերումներ, երազանքներ, ավելի անհոգ ու երջանիկ օրեր, Ալեքսի համար էլ` հրաշալի մանկություն: Մեր հարցին, թե ինքն ինչ անակնկալ է պատրաստել որդու համար, Արմինկան պատասխանեց. «Կասեմ հաջորդ տարի»: ![]() 2011-ից երգչուհին նոր ձեռքբերումներ է ակնկալում:) Իսկ իր ստանալիք նվերների մասին ասում է, որ դրանք ցանկանում է լինեն ամենատարբեր ու ամենաանսպասելի: 2011-ից երգչուհին միայն լավ փոփոխություններ է ուզում. «Եթե փոփոխություն, ապա միայն հրաշալի…»,- 2010-ի մասին ասում է. «Չեմ կարող ասել, թե լավ ու հրաշալի տարի էր, բայց փառք Աստծո…»: Ամանորից խոսելով` Արմինկան չմոռացավ նաեւ Սուրբ Ծննդի մասին. «Իմ ամենասիրելի տոնն է. Հիսուս ծնավ եւ հայտնեցավ… հրաշալի է:)»: ![]() Երգչուհի Արմինկան | |
Просмотров: 432 | Загрузок: | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |