Категории
Наш опрос
Каких файлов нужно добавить больше?
Всего ответов: 196
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Мини-чат
3D
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Переводи Сайт



Block title
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Block title
Статистика

Онлайн всего: 6
Гостей: 6
Пользователей: 0
Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес

Արսեն Գրիգորյան
18/01/2011, 22.14.39
"Քրիստինե Պեպելյանն էր իմ երազանքների բարի փերին:)”

"Աստված սիրում է երազողներին ու երազանքներն իրականություն է դարձնում”: Լոնդոն ոտք դնելուց հետո այս կարծիքին է Արսեն Գրիգորյանը:): Դերասան, հաղորդավար, երգիչը VIPARSH.DO.AM-ի հետ վերջերս իրականություն դարձած լոնդոնյան իր ուղեւորության տպավորություններով է կիսվել:


Արսեն Գրիգորյան . "Քրիստինե Պեպելյանն էր իմ երազանքների բարի փերին:)”

- Քանի՞ տարի է` Լոնդոնի մասին ես երազում: Եվ ինչո՞ւ էր այդ ուղեւորությունը քեզ համար այդքան կարեւոր:

- Փոքր ժամանակ, հիշում եմ, մի տեսակ չգրված օրենք կար, որ ամեն մեկը պետք է որեւէ քաղաքի մասին երազի, որտեղ կուզեր լինել կամ ապրել: Դե, ամեն մեկը տարբեր ցանկություններ ուներ` Հռոմ, Փարիզ… Ես միշտ ասում էի, որ երազում եմ Լոնդոն գնալ: Անցյալ Նոր տարվա գիշերը երազանք պահեցի, որ այս Նոր տարին Լոնդոնում դիմավորեմ, Պեպելյանն իմացավ այդ երազանքիս մասին եւ կատարեց իր բարի փերու դերը: Այսպես ասած` Քրիստինեն էր իմ երազանքների բարի փերին:):

-Բոլոր ծախսերն ինքն է հոգացե՞լ (կատակ:)): Հետաքրքիր է` ինչպե՞ս նպաստեց Լոնդոն մեկնելուդ: Փաստորեն, միանման երազանք եք ունեցել, որովհետեւ, գիտեմ, Պեպելյանն էլ էր առաջին անգամ այդ քաղաք այցելում:

- Ինքը համերգի էր հրավիրված, կազմակերպիչներին առաջարկեց, որ այն ես վարեմ ու նաեւ մի քանի երգով ելույթ ունենամ: Այդպես էլ եղավ: Այո, Քրիստիկն էլ էր առաջին անգամ այդ քաղաքում ու ինքն էլ սիրեց Լոնդոնը: Նա ճանապարհի շատ լավ ընկեր է: Երեքով էինք. մեզ հետ էր նաեւ Անահիտը` Քրիստինեի մայրը, ու շատ լավ, հրաշալի ժամանակ անցկացրինք:


Քրիստինեն մայրիկի` Անահիտի հետ ու Արսեն Գրիգորյանը

- Հենց Ամանորի գիշե՞րն եք երգելով անցկացրել:

-Այո:): "Holiday Inn” hյուրանոցի բանկետ-սրահում էր երեկույթը: Երգել եմ բոլոր հիթերս եւ նաեւ "Long Tall Sally” ռոքնռոլային երգը:

- Այս Նոր տարին ինչո՞վ էր ավելի լավը Երեւանում անցկացրածդ տոներից:

- Նրանով, որ նոր էր. նոր մարդիկ, նոր քաղաք. ինձ համար ամեն ինչ նոր էր:): Շատ գեղեցիկ քաղաք է, պատմություն ունեցող քաղաք է, եւ այդ պատմությունը դու տեսնում ես… Հին շինություններ… Կապրեի Լոնդոնում:

- Ախ այդպես:): Դրա համաի ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:

- Քայլեր դեռ չեմ ձեռնարկում, բայց ով իմանա, գուցե մի օր այդպես էլ ստացվի: Համենայն դեպս, կուզեմ Լոնդոնում բնակարան ունենալ: Չնայած` չէր խանգարի, որ նաեւ Երեւանում բնակարան ունենայի:):


"Շատ գեղեցիկ քաղաք է, պատմություն ունեցող քաղաք է, եւ այդ պատմությունը դու տեսնում ես”. Արսեն Գրիգորյան

- Այստեղ էլ բնակարան չունե՞ս:

- Չէ, Երեւանում բնակարան չունեմ:

- Ինչպիսի՞ն ես պատկերացնում լոնդոնյան ապագադ: Երեւանում բավական հեղինակություն ու ճանաչում ունես, իսկ Լոնդոնում այդպես չի լինելու, համենայն դեպս սկզբում:):

- Դա է պատճառը, որ առայժմ ոչ մի քայլ չեմ ձեռնարկում: Ես հավատում եմ հրաշքների. ով իմանա, գուցե մի օր գործնական հրավեր լինի:):

- Ինչքա՞ն ժամանակ վայելեցիր Լոնդոնը, ի՞նչն է ամենից շատ տպավորվել:

- Դեկտեմբերի 19-ից մինչեւ հունվարի 7-ը այնտեղ էինք: Շատ-շատ տպավորված եմ, եւ, իսկապես, խոսքերով չեմ կարող նկարագրել: Ներքին հանգստություն էի ապրում այնտեղ:


Դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը հավատում է հրաշքների

- Ինչպիսի՞ն էր լոնդոնյան առօրյադ:

- Զբոսաշրջիկին վայել առօրյա ենք ունեցել:):

- Ի՞նչ ես հետ բերել:

- Նվերներով եմ վերադարձել, նաեւ ինձ համար:):

- 2011-ի կյանքդ ինչպե՞ս ես նախատեսում դասավորել:

- Ակնկալում եմ, որ պետք է ստեղծագործական տարի լինի. նոր դերեր, նոր ներկայացումներ, նոր ֆիլմեր, եւ, իհարկե, հյուրախաղեր:

Այս տարեմուտին թե ի՞նչ երազանք է պահել Արսեն Գրիգորյանը ու արդյոք այն կիրականանա, VIPARSH.DO.AM-ը կպատմի հաջորդ տարի այս օրերին:):  



Քրիստինե Պեպելյանն ու Արսեն Գրիգորյանն օդանավակայանում

Категория: Шоу Бизнес | Добавил: Администратор
Просмотров: 541 | Загрузок: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]