Категории
Наш опрос
Вы к нам вернетесь?
Всего ответов: 225
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Мини-чат
3D
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Переводи Сайт



Block title
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес

Էմմի
20/01/2011, 18.23.59
"Միհրանը կմիանա երգի ընտրությունից հետո”

"Եվրատեսիլ 2011”-ում Հայաստանը ներկայացնող Էմմին Միացյալ Նահանգներից ժամանած երաժիշտների հետ այսօր "Հեյ”-ից մի հատված կատարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այս երգը Էմմի եւ Միհրան դուետը նախորդ տարի պետք է հնչեցներ Օսլոյի բեմից` "Եվրատեսիլի” հայաստանյան նախընտրական փուլում հաղթելու դեպքում:


Մենահամերգի օրը Էմմին կներկայացնի նաեւ իր նոր ձայնասկավառակը

Արդյոք ամերիկաբնակ պարող, երգիչ Միհրանը այս տարի եւս կընկերակցի՟ Էմմիին. 2010-ին ասել էր` էլ նման բան չի անի: Երգչուհին հիշեցրեց. "Ես էլ էի այդպես ասել: Երգից է կախված: Միհրանի հետ բանակցություններն արդեն տարվել են: Նա, իրոք, կմիանա մեզ երգի ընտրությունից հետո: Միայն երգի ընտրությունից հետո կարող ենք հստակ պատասխանել այս հարցերին”:

Էմմին ու իր թիմակիցները այժմ սպասում են ճանաչված կոմպոզիտորների հայտերին, ովքեր, երգչուհու խոսքերով, իրենց երգերը դեռ չեն ներկայացրել. "40-ից ավել երգ ունենք, մինչեւ հունվարի 23-ը սպասում ենք նորերին: Երիտասարդ հեղինակների շատ երգեր ունենք, Իսպանիայից, Գերմանիայից, Բուլղարիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից ենք ստեղծագործություններ ստացել”:

Ամերիկաբնակ պարող, երգիչ Միհրանն ու երգչուհի Էմմին

Էմմիի մենահամերգին սեւ տղաները հայերեն կերգեն

"Հունվարի 30-ին եւ 31-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենան իմ մենահամերգները: Դրա համար է Միացյալ Նահանգներից ժամանել "Fresh” բենդը: Երաժիշտներ են. ոմանք ինձ հետ աշխատել են ձայնասկավառակիս երգերի ձայնագրման ժամանակ”,- ասաց երգչուհին:

Էմմին մենահամերգին, ինչպես ինքն է նշում, վերեւից չի իջնի, ներքեւից չի բարձրանա. "Առավոտից մինչեւ ուշ գիշեր միասին փորձում ենք այնպես անել, որ համերգը բարձր որակով անցկացվի: Միացյալ Նահանգներից ժամանած ընկերներս էլ են լավ տրամադրված, եթե այսօր սուս-փուս նստած են, չի նշանակում` ուրախ չեն”:


Միհրանն ու Էմմին 2010-ի "Եվրատեսիլ"-ի հայաստանյան նախընտրական փուլում

Երգչուհին կկատարի իր հին ու նոր երգերը, տղաները կփորձեն նաեւ հայերեն երգել. "Միջազգային հիթեր էլ կլինեն: Երաժիշտների հետ միջազգային մակարդակ ենք ներկայացնելու եւ որոշեցինք, որ ծրագրում նման երգեր էլ պետք է լինեն”:

Երաժիշտները նշում են` Հայաստանում իրենց ամեն ինչ շատ է դուր գալիս: Էջմիածնի եկեղեցիներով են հիացել, գնահատում են հայ ժողովրդի հյուրասեր լինելն ու հայկական ուտեստները: "Էմմիի հետ շատ պատահական ենք հանդիպել` սրճարանում: Ծանոթացանք ու սկսվեց մեր համագործակցությունը”,- ասաց Լմելը, ով Էմմիի նոր երգերից "Don’t Feel Good”-ի հեղինակն է: Երգահանը նշեց` աշխատել է Ուիթնի Հյուսթոնի, Ռեյ Չարլզի եւ շատ այլ հայտնի արտիստների հետ:


Ամերիկաբնակ պարող, երգիչ Միհրանն ու երգչուհի Էմմին

Մենահամերգի օրը Էմմին կներկայացնի նաեւ իր նոր ձայնասկավառակը: Իսկ "Եվրատեսիլ”-ում հաղթելու համար հետեւյալ սկզբունքով են աշխատելու. "Լավ երգ, լավ շոու, լավ կատարում, հանրագումարը` լավ ներկայացնել Հայաստանը”:
Категория: Шоу Бизнес | Добавил: Администратор
Просмотров: 655 | Загрузок: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]