Категории
Наш опрос
Какого вы пола?
Всего ответов: 261
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Мини-чат
3D
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Переводи Сайт



Block title
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес

Գոհար Հարությունյան
19/01/2011, 19.52.08
«Պատրաստվում ենք ապրիլին վերջնականապես տեղափոխվել Հայաստան»

Գեղեցկուհի Գոհար Հարությունյանի երկրպագուներին հայտնի է, որ նա ամուսնու եւ դուստրերի հետ բնակվում է Մոսկվայում: VIPARSH.DO.AM-ը շտապում է նրանց տեղեկացնել, որ օրերս մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ Գոհարը 2011-ի իրենց ծրագրերից նշեց կրկին Հայաստանում բնակվելը. «Պատրաստվում ենք ապրիլին վերջնականապես տեղափոխվել Հայաստան, հուսամ, որ մեր որոշումը կիրականանա եւ կարդարացվի »:


Գոհար Հարությունյան. «Պատրաստվում ենք ապրիլին վերջնականապես տեղափոխվել Հայաստան»

Մինչ ամուսնությունը իր կարիերայով, ուսմամբ եւ աշխատանքով զբաղվող մեր զրուցակիցն այսօր մասնագիտական նորություններ չունի. վայելում է մայրության բերկրանքը, որը նրան պարգեւում են 3-ամյա Մելինեն եւ 2-ամյա Բիայնան: Իսկ ամանորյա տոներից խոսելով` Գոհարն ասում է, որ դրանք անցկացրել է տանը` երեխաների, ամուսնու եւ դայակների հետ, հյուրեր առանձնապես չեն ունեցել, քանի որ բոլոր հարազատները բնակվում են տարբեր քաղաքներում. «Իսկ մենք դիմավորեցինք Նոր տարին Մոսկվայում` մեր տանը»:


Գոհար Հարությունյանը դուստրերի հետ

Արդեն վաղուց հավաքած տոնածառն այս տարի Գոհարի համար շատ «տգեղ» է եղել. «Բոլոր խաղալիքները կախված էին տոնածառի միայն վերեւի մասում. Մեր Բիայնան անտարբեր չէր կարողանում անցնել տոնածառի մոտով, պոկում ու կոտրում էր այն բոլոր խաղալիքները, որոնց իր ձեռքը հասնում էր»:

Նապաստակից խոսելով` մեր զրուցակիցը ցանկացավ , որ այս տարին բեղմնավորման տարի լինի. «Չգիտեմ` ինչքանով ենք մենք պատրաստ… միգուցե մինչեւ տարվա վերջ մենք էլ որոշում կայացնենք… »


Գեղեցկուհի Գոհար Հարությունյանն ամուսնու` Միքայելի հետ

Категория: Шоу Бизнес | Добавил: Администратор
Просмотров: 950 | Загрузок: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]