Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес |
19/01/2011, 14.43.24 | |
"Էնտուզիաստներով հավաքվեցինք, նստեցինք, խոսեցինք, ծրագրեր կազմեցինք ու հասարակական կազմակերպություն հիմնեցինք”: Թեման ռոքային Հայաստանն էր, էնտուզիաստներն էլ ռոքը "սրտներին շատ մոտ ընդունող” երաժիշտներ եւ պետական գործիչներ: ![]() «Դոգմա»-ի վոկալիստ Զառան Հայկական ռոք-ասոցիացիայի հիմնադրմանը նվիրված առաջին փառատոնը դեկտեմբերի 26-ին էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ռոքի տոնին ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Հայ ռոքերներին լսելու էր եկել նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ռոքը հարգող տղաներն ու պետական գործիչները Հայաստանում ռոքի զարգացմանը միտված հասարակական կազմակերպությունը մի քանի ամսվա պատմություն ունի: Ասոցիացիայի նախագահ, «Dogma» խմբի բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանը VIPARSH.DO.AM-ին ասաց` շատ-շատ ու էլի շատ ռոք-համերգներ կազմակերպելու նպատակ ունեն. "Երկար ժամանակ է` ռոք երաժշտության մեջ եմ: Դեռ տարիներ առաջ փորձեցի այնպես անել, որ մի քիչ հարգանքով վերաբերվեն այս երաժշտությանը. համերգներ կազմակերպեցի, փորձեցի նաեւ լավ տեխնիկա ձեռք բերել: Հետո սրտացավ այլ մարդիկ էլ միացան ինձ, պարզվեց` պետության մեջ էլ նման մարդիկ կան: Խնդրում եմ ոչ մի դեպքում սա կառավարության տրամադրության տակ գտնվող կառույց չհամարել. վաղը կարող է այդ մարդիկ պաշտոն չունենան”: ![]() "Բամբիռ”-ի կիթառահար եւ վոկալիստ Նարեկ Բարսեղյանը Փառատոնի ընթացքում ելույթ ունեցավ ասոցիացիայի անդամ հայաստանյան 9 ռոք խմբում, որոնց թվում են "Բամբիռ”-ը, "Dorians”-ը, "Road Movie”-ն, "Dogma”-ն, "VO.X”-ը, ինչպես նաեւ "Eva”, "Alien Time”, "Oaksenham”, "Empyray” ռոք-խմբերը: Համերգի բացվեց ջեմ-սեյշն-ով. "Deep Purple”-ի "Smoke օn the Water”-ն էին հնչեցնում:): "Ռոք-ասոցիացիան բաց կառույց է, ովքեր հետաքրքիր առաջարկներ ունեն, որոնք կնպաստեն Հայաստանում ռոքի զարգացմանը, կարող են դիմել: Բուհի կարգավիճակ չկա, որ ծանոթով կամ գումարով կարողանաք ընդունվել:)”,- հանդիսատեսին ասաց երեկոն վարող Լիլի Կարապետյանը: ![]() Երեկոն վարող Լիլի Կարապետյանը Ռոքային ցանկություններ:) Վարդան Գրիգորյանը նշեց` ասոցիացիայի խնդիրն է Հայաստանում ռոքը այնպիսի մակարդակի հասցնել, որ մարդիկ ռոք համերգի տոմս գնելու եւ այդ համերգներին ներկա լինելու ցանկություն ունենան: "Աշխարհում միլիոնավոր ռոք փառատոններ են կազմակերպվում, որոնց մեր խմբերի մասնակցությունը ցանկալի կլիներ: Անհրաժեշտ է նաեւ շարունակել արտասահմանյան լավ երաժիշտների հյուրընկալել, որովհետեւ իրենց հետ շփումը շատ կարեւոր է: Գուցե համատեղ համերգներ կազմակերպելուն հասնենք”,- ասաց Հայկական ռոք ասոցիացիայի նախագահը: Ուղեղների հեղափոխություն` VO.X-ից "VO.X”-ը նորաբաց ասոցիացիայից մեծ սպասելիքներ չունի:): "Մեր խումբն ինչի պետք է, հասել է ե՜ւ արտասահմանում, ե՜ւ այստեղ: Գուցե համերգների կազմակերպման պահով օգտակար կլինեն. նման միջոցառումների կմասնակցենք: Ուղղակի եթե ակտիվություն կա ռոքի ասպարեզում, ամոթ կլինի` մասնակից չլինել: Արտասահմանում ռոքը էստրադայի բաժին է, այստեղ էլ ինչքան մասսայական դառնա, այնքան շատ ուղեղներ կհեղափոխվեն”,- ասաց խմբի վոկալիստ եւ կիթառահար Արամ Րիանը: ![]() "VO.X” խմբի վոկալիստ եւ կիթառահար Արամ Րիանը Նա կոստյումով էր ներկայացել ռոք համերգին:): "Դիտավորյալ եմ պաշտոնական եւ դասական հագնվել, որ ռոքերական իմիջից հեռանամ` ցույց տալով` ռոքերը պետք է ներքուստ այդպիսին լինի. սեւ-սեւ հագնվելն ու աղմկելը էական չեն”: Ռոք-խմբերին դահլիճներն անվճար կտրամադրվե՟ն "Empyray” ռոք-խմբի անդամ, երգահան Գիսանե Պալյանը ասաց` միմիայն գործի կողմնակիցն է. "Ամպագոռգոռ բաներ չեմ սիրում. բնավորությունս է այդպիսին: Հուսով եմ` այս ռոք ասոցիացիայի հիմնումը թղթի վրա չի մնա: Մենք հանդիպեցինք վարչապետի հետ, կարեւոր հարցեր տվեցինք: Օրինակ, մեծ խնդիր է դահլիճների վարձակալությունը. ամեն ռոք-խումբ նման հնարավորություն չունի, տեխնիկայի հարցն էլ կա: Շատ հնարավոր է, որ պետական դահլիճները ռոք-խմբերին անվճար տրամադրվեն, այդպիսով մի մեծ բեռ կընկնի մեր ուսերից, քանի որ հովանավորներ չունենք: Կուզեի` ընդհանուր մթնոլորտն էլ փոխվեր Հայաստանում, այս երաժշտության ֆաները շատանային”: ![]() "Empyray” ռոք-խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը Փող չեն ուզում "Road Movie”-ից Հենրիխ Կարագյոզյանը շեշտում է` ասոցիացիայի անդամ ռոք-խմբերը "փող” չեն ուզում. "Ինքներս կաշխատենք: Պայմաններ ենք ուզում, որտեղ ռոքը "կաշխատի”: Խնդիրներ կան, որոնք լուծել է պետք, որովհետեւ ռոք երաժշտությունը երկար տարիներ երկրորդ պլանում է եղել: Արեւելքում զարգանում, իսկ այստեղ արգելված էր: Հիմա այն մրցունակ երաժշտական ոճ դարձնել է պետք”: Ի դեպ, "Road Movie”-ին համերգի ժամանակ իր հայերեն առաջին երգը` "Քեֆչիներ”-ը հնչեցրեց: Հայկական ռոք ասոցիացիայի նախագահ, "Dogma”-ի բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանը նշեց, որ հայկական ռոք-խմբերը պետք է աշխատեն հնարավորինս միմյանց աջակցել. "Մրցակցային խոհանոց պետք է չլինի: Էս համերգից հետո կհավաքվենք, իրար հետ կմտածենք ու կհասկանանք` ի՟նչ է պետք անել: Նույնիսկ այն խմբերը, որ ասոցիացիայի անդամ չեն, ցանկալի կլինի, որ միանան”: ![]() "Dorians”-ի վոկալիստ Գոռ Սուջյանը | |
Просмотров: 524 | Загрузок: | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |