Категории
Наш опрос
Вы к нам вернетесь?
Всего ответов: 225
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Мини-чат
3D
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Переводи Сайт



Block title
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес

Մանկական “Եվրատեսիլ 2011”
19/01/2011, 20.06.40
Մրցույթը կանցկացվի Երեւանում

2010-ին Վլադիմիր Արզումանյանը մանկական "Եվրատեսիլ”-ի գլխավոր մրցանակը բերեց Հայաստան, այս տարի հենց մրցույթն է գալիս մեզ հյուր:): Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպորտային դահլիճում կկայանա մանկական "Եվրատեսիլ 2011”-ը:


2010-ին Վլադիմիր Արզումանյանը մանկական "Եվրատեսիլ”-ի գլխավոր մրցանակը բերեց Հայաստան

"Ես արդեն պատկերացնում եմ` ինչ է կատարվելու Հայաստանում այդ օրերին:)”,- ոգեւորված է "Եվրատեսիլ”-ի 2011-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Հաղորդավարը նշեց, որ Եվրոպական հեռարձակողների միությանը առաջարկ է կատարվել Հանրային հեռուստաընկերության կողմից. "Նրանք էլ իրենց հավանությունն են տվել, որ մրցույթը անցկացվի Հայաստանում”:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի խոսքերով` շքեղ շոու եւ լավ կազմակերպված մրցույթ կունենանք. "Մրցույթի պրոդյուսերը շվեդ է, ով "Եվրատեսիլ” կազմակերպելու մեծ փորձ ունի: Միջոցները բավարար են. մի մասը կտրամադրվի Եվրոպական հեռարձակողների միության կողմից, մյուսը մենք տեղում կհայթայթենք: Հայաստանում իրականացվելիք մրցույթը չի զիջի նախորդ տարիներին անցկացվածներից”:


"Եվրատեսիլ”-ի 2011-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը

"Մեծ հնարավորություններով եւ հաղթող երկիր ենք”

"Մանկական Եվրատեսիլ 2011” մրցույթի եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանն ասաց` գործընկերները տպավորված են Հայաստանով. "Մեր համալիրով, տեխնիկական բազայով, անձնակազմով են տպավորված: Մոտ 5 երկիր է մրցույթը կազմակերպելու ցանկություն հայտնել, այսօր պարզվեց, որ հաղթել ենք: Մեր երկրի մասին մենք պետք է շատ լավ կարծիք ունենանք, ոնց որ այն մարդիկ, որ գալու են: Ասեմ ձեզ, մենք հաստատ բավական լավ երկիր ենք` մեծ հնարավորություններով եւ հաղթող”:

Չնայած հենց Հայաստանն էր հաղթել նախորդ մրցույթում` Գոհար Գասպարյանը տեղեկացրեց` "Մանկական "Եվրատեսիլ”-ում չի գործում հաղթող երկրում հաջորդ մրցույթն անցկացնելու սկզբունքը. "Կանոններն այլ են. մրցույթն անցկացվում է այն երկրում, որը ներկայացնում է բավարար եւ հիանալի առաջարկ”:


Մանկական "Եվրատեսիլ 2011” մրցույթը կանցկացվի Երեւանում

Ի դեպ, "Մանկական Եվրատեսիլ”-ին մինչ այս չի մասնակցել Ադրբեջանը: "Բայց դեռ ժամանակ կա, որ մասնակցության հայտ ներկայացնի: Մենք ուրախ կլինենք, եթե որոշեն մասնակցել”,- ասաց Ալեքսան Հարությունյանը:

Գոհար Գասպարյանը նաեւ "մեծերի” մրցույթին անդրադարձավ: Ըստ վիճակահանության արդյունքների, 2011 թվականի "Եվրատեսիլ”-ում Էմմիի առաջին ելույթը կկայանա մայիսի 10-ին. "Հայաստանը առաջին կիսաեզրափակչում է` ինչպես եւ Ռուսաստանը, Շվեյցարիան, Թուրքիան, Ադրբեջանը եւ այլ պետություններ”:


Մանկական "Եվրատեսիլ 2011” մրցույթը կանցկացվի Երեւանում
Категория: Шоу Бизнес | Добавил: Администратор
Просмотров: 710 | Загрузок: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]