Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес |
19/01/2011, 14.01.55 | |
Տարեմուտը գրեթե միշտ Ծաղկաձորում դիմավորող Մարիաննա Հովհաննիսյանը 2011-ին բարեւ է ասել երեւանյան, հայրական տանը:): "Այս տարի Նոր տարվա գիշերը ոչ մի արտառոց բան չկատարվեց ինձ հետ, բայց մթնոլորտը ստիպեց, որ երազեմ ու հավատամ հրաշքներին”,- ասաց երգչուհին ու հավելեց, որ տոնական օրերին ռեստորաններ այցելելը "այդքան էլ իրենը չէ:)”: ![]() 2011-ից երգչուհին շատ ակնկալիքներ ունի Մարիաննա Հովհաննիսյանը կարծում է` Նոր տարուց երբեք չի հոգնի. "Բայց նաեւ սիրում եմ փախչել ամանորյա թոհուբոհից”: Երգչուհին առատ ձյան սիրահար է. "Մեկ-մեկ էլ ուտում եմ իջնող փաթիլները”: Տոնածառը մայրիկի հետ է զարդարել, տոնական սեղանի պատրաստությանը եւս մասնակցություն է ունեցել: "Ես ու մայրս մինչեւ ժամը 11:30 գործերով էինք զբաղված. բլինչիկ էլ եմ փաթաթել: Գիտեմ` ինձ դժվար է պատկերացնել նման դերում, բայց ասում են` ստացվում է”,- նշեց երգչուհին: ![]() Մարիաննան այս տարի ամուսնանալու մտադրություն չունի Մարիաննան ու լողազգեստով Ձմեռ պապը:) Մարիաննա Հովհաննիսյանը VIPARSH.DO.AM-ին ասաց` 2012-ը, հավանաբար, եվրոպական որեւէ քաղաքում կդիմավորի. "Նոր տարին պետք է սառը երկրում նշել: Էլ ի՟նչ Ամանոր, եթե լողաս ու արեւային լոգանք ընդունես: Լողազգեստով Ձմեռ պապը միայն կպակասի:)”: 2011-ին երգչուհին, նախ, առողջություն է ուզում. "Իսկ հետո արդեն շաաաատ-շատ բաներ եմ ակնկալում, բայց չեմ սիրում իմ ցանկությունները բարձրաձայնել: Ասում են` այդ դեպքում չեն իրականանում”: ![]() Երգչուհին 2011-ին չի ամուսնանա. "Ջիպ” ձեռք կբերի Մարիաննան VIPARSH.DO.AM-ին ասաց` այս տարի ամուսնանալու մտադրություն չունի. "Ճիշտ է, ասում են` անհնարին ոչինչ չկա, բայց ինձ համար դա ռեալ չէ”: Փոխարենը շատ ռեալ է ավտոմեքենա ունենալը. "Շատ հնարավոր է ձեռք բերեմ, ուզում եմ ինչ-որ չափով էլ իմ ուժերով լինի: Մեքենայամոլ չեմ, բայց "ջիպից” չեմ հրաժարվի. փոքր մեքենաներ չեմ սիրում”: Երգչուհուց նոր ձայնասկավառակ սպասեք. "Այժմ հենց CD-ի վրա եմ աշխատում: Մի քիչ ձգձգվում է, քանի որ 15 գուցե ավել երգ պարունակի: Գործի մեծ մասն արդեն արված է”: Նոր տեսահոլովակը եւս չի ուշանա: | |
Просмотров: 558 | Загрузок: | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |