Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес |
19/01/2011, 19.39.27 | |
"Ոսկե Գլոբուս” կինոմրցանակաբաշխությունը մշտապես համարվել է "Օսկարի” հաղթողներին գուշակող միջոցառում: Եվ այսպես, տեղի ունեցավ "Ոսկե Գլոբուս” 68-րդ մրցանակաբաշխությունը, եւ հաղթողները արդեն հայտնի են : ![]() Քոլին Ֆերթը ճանաչվեց լավագույն դերասան Նատալի Փորթմանը տարվա լավագույն դերասանուհին է, Քոլին Ֆերթը` լավագույն դերասանը, իսկ Դեւիդ Ֆինչերը լավագույն ռեժիսոր ճանաչվեց: "Սոցիալական ցանց” եւ "Նվագախումբ” ֆիլմերի հեղինակներն ու դերասանները երեկոյի հերոսները դարձան: Ի դեպ, "Սոցիալական ցանց”-ը դարձավ տարվա լավագույն ֆիլմը, իսկ դրա սաունդթրեքը եւս լավագույն ճանաչվեց: Մեծանուն դերասան Ալ Պաչինոն ճանաչվեց լավագույնը "Դուք չգիտեք Ջեքին” հեռուստաֆիլմի գլխավոր դերի համար, ֆիլմում դերասանը փայլուն կերպով մարմնավորել է սկանդալային հայազգի բժիշկ, էվթանազիայի կնքահայր Ջեք Գեւորգյանին: ![]() Մեծանուն դերասան Ալ Պաչինոն Աշխարհահռչակ դերասան Ռոբերտ դե Նիրոն մրցանակ ստացավ համաշխարհային կինեմատոգրաֆում մեծագույն ներդրում ունենալու համար: Քաղցկեղով հիվանդացած, բայց կարծես թե ապաքինված հանրահայտ դերասան Մայքլ Դուգլասը եւս ներկա էր մրցանակաբաշխությանը: Նրա ներկայությունը բեմում հուզմունք առաջացրեց, եւ վերջինս հոտնկայս ծափահարությունների արժանացավ: Ձեզ ենք առաջարկում "Ոսկե Գլոբուս” 68-րդ մրցանակաբաշխության հաղթողների եւ մասնակիցների լուսանկարները : ![]() Դեւիդ Ֆինչերը լավագույն ռեժիսոր ճանաչվեց | |
Просмотров: 473 | Загрузок: | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |