Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес |
19/01/2011, 15.15.22 | |
"Քարդաշյանների հետ” ռեալիթի-շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինչպես միշտ ուշադրության եւ բամբասանքների կենտրոնում է: Նախ նա զարդարել է "Glamour” ամերիկյան ամսագրի փետրվարյան շապիկը` հայտարարելով հարցազրույցում. "Ես այնքան էլ սեքսուալ չեմ, ինչպես բոլորը կարծում են” : ![]() Քիմ Քարդաշյանը "Glamour” ամերիկյան ամսագրի շապիկին Հետո բուռն քննարկման առարկա էին դարձել Քիմ Քարդաշյանի շուրթերը, որոնք, բոլորի կարծիքով, մեծացել էին, այսինքն` մեծացվել էին բոտոքսի միջոցով: Բայց Քիմը հերքեց այդ լուրը` ասելով, թե վատառողջ է, ու շուրթերը պարզապես այտուցվել են: Երեւի թե զարմանալի, բայց փաստ է այն, որ Քիմը հիմա փեսացու չունի: Նա հաստատորեն հերքում է երգիչ Կենյա Վեսթի հետ սիրավեպը, ասելով, որ նրանք արդեն քանի տարի է ինչ պարզապես ընկերներ են: "Ես շատ բացահայտ ի ցույց եմ դնում իմ անձնական կյանքը, երբ մեկը հայտնվի, վստահ եղեք, դուք կիմանաք նրա մասին”,- ավելացնում է Քիմը: ![]() Քիմ Քարդաշյան. "Ես այնքան էլ սեքսուալ չեմ, ինչպես բոլորը կարծում են” Սակայն շատերը համոզված են, որ Քիմի մտերմությունը Կենյա Վեսթի հետ ավելի շատ կապված է Քարդաշյանի երաժշտական կարիերայի հետ: Այո, այո, դուք շատ ճիշտ կարդացիք, շուտով մենք կվայելենք նաեւ Քիմի ձայնը : MTV-ն հայտնել է, որ 2011 թվականին լույս կտեսնի Քիմ Քարդաշյանի առաջին անհատական ձայներիզը, իսկ սինգլը կկոչվի "Turn it up”: Քիմը հանդես է գալու "ջենիֆերլոպեսական” ոճում : "Ես պարզապես զվարճանում եմ, եւ դուք հաստատ կտեսնեք իմ զվարճանքների արդյունքը ռեալիթի-շոուի շրջանակներում”,- պատմում է ապագա երգչուհին: Իսկ մի քանի օր առաջ իր պաշտոնական կայքում Քիմը հայտարարել է. "Վերջապես կարող եմ ասել, որ այն գովազդը, որի վրա այդքան երկար աշխատել եմ "Sketchers”-ի համար է, տեսահոլովակի վերջում ես մի անձնավորության սիրտն եմ կոտրում, բայց չեմ բացահայտի նրա անունը, համբերեք, ինքներդ կտեսնեք :” Մենք էլ ենք ստիպված համբերել, որ տեսնենք ու լսենք մեր հայրենակցուհուն. հուսով ենք` շուտով : ![]() Քիմ Քարդաշյանը "Playboy” ամսագրի շապիկին | |
Просмотров: 779 | Загрузок: | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |