Категории
Наш опрос
Вы к нам вернетесь?
Всего ответов: 225
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Мини-чат
3D
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Переводи Сайт



Block title
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес

Քրիստինե Պեպելյան
19/01/2011, 14.46.58
Երգչուհին մեկնում է Լոնդոն, իսկ սիրելին կսպասի Երեւանում

Բալերինան եւ բորտուղեկցորդուհին` "ստյուարդեսան”, Քրիստինե Պեպելյանի երազած մասնագիտություններն են, որոնցից առաջինը երգչուհին վերջերս մասամբ իրականացրել է: "Սիրտը իմ” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում նա պարուսույցի դերում է. "Սա թերեւս երազանքի է նման, որովհետեւ բալետը առհասարակ եղել է իմ կյանքի երազանքներից մեկը”:


Երգչուհին մեկնում է Լոնդոն, իսկ սիրելին կսպասի Երեւանում

Անուշ Ալեքսանյանի հեղինակած "Սիրտը իմ”-ը, Քրիստինե Պեպելյանի խոսքերով, փոշմանած սիրո պատմություն է: "Մի մարդու մասին է, ով ցանկանում է հետ վերադառնալ, բայց սիրելին, կարծես թե, բոլոր կամուրջներն այրել է իր համար: Իրականում սա իմ պատմությունը չէ, որովհետեւ երգն ինձ համար չի գրվել, բայց կարող եմ ասել` մասամբ ինձ տեսա վերջինի մեջ: Կարծում եմ, այս երգը լսելով, շատերը կարող են իրենց նախկին սերը վերգտնել”,- ասաց նա:


"Սիրտը իմ” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում երգչուհին պարուսույցի դերում է

Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է, ում հետ երգչուհին առաջին անգամ էր համագործակցում: Նկարահանումները իրականացվել են պարարվեստի ուսումնարանում: "Հրանտի հետ շատ լավ ընկերներ ենք, բայց միասին չէինք աշխատել: Ուղղակի առիթ չէր եղել, վստահության խնդիր չկար, որովհետեւ ես առհասարակ թերավատորեն չեմ մոտենում մարդկանց, ում հետ չեմ աշխատել”,- նշեց Քրիստինե Պեպելյանը:


Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Երիցկինյանն է

Ամանորին նրան Երեւանում չփնտրեք: Դեկտեմբերի 29-ին երգչուհին մեկնում է Լոնդոն: Քրիստինե Պեպելյանն ասաց` Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք իր առաջին այցն է լինելու. "Կարծում եմ` Լոնդոնը աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկն է, որ պարտադիր պետք է տեսնել: Նոր տարին կկարողանամ իսկապես յուրահատուկ կերպով անցկացնել: Կվերադառնամ Հայաստան, երբ շատ բաներ խաղաղված կլինեն”:


Տեսահոլովակի նկարահանումները իրականացվել են պարարվեստի ուսումնարանում

VIPARSH.DO.AM-ը երգչուհուց հետաքրքրվեց` արդյո՞ք ռոմանտիկ ճամփորդության է պատրաստվում եւ սիրելիի հետ է մեկնելու Լոնդոն: "Ինձ համար շաաատ սիրելիի հետ եմ մեկնելու, որովհետեւ իմ կողքին մայրիկս է լինելու: Իսկ սիրելին թող սպասի Երեւանում: Սիրելիի հետ ամեն վայրն էլ ռոմանտիկ է դառնում, կլինի Լոնդոնը, Նյու Յորքը, թե Ճամբարակը: Կարեւորն այն է, որ սիրելիդ կողքիդ լինի”,- ասաց Քրիստինե Պեպելյանը:
Категория: Шоу Бизнес | Добавил: Администратор
Просмотров: 560 | Загрузок: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]