Категории
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 206
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Мини-чат
3D
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Переводи Сайт



Block title
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес

“Ռեինկարնացիա”
19/01/2011, 14.50.29
Ռեգգի-բենդը Ամանորի գիշերը "Սեր” է բաժանելու

"Սերն ազատ է, երաժշտությունն ազատ է, մենք ազատ ենք”,- ասում է "The Reincarnation” խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը: Ռեգգի-բենդը ոչ մի ձայնասկավառակ, սինգլ, տեսահոլովակ այլեւս չի վաճառելու. նվիրելու է:


"The Reincarnation” խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը

Ամեն ինչ կսկսվի "Սեր” բաժանելուց: "Ռեինկարնացիա”-ն հենց Ամանորի գիշերը 3 հազար օրինակով թողարկված համանուն սինգլը կնվիրի հայերին ու կխնդրի. "Գոնե այս տարի եկեք սիրենք իրար”: "Սեր”-ը խմբի նոր ալբոմից առաջին սինգլն է, որը նաեւ տեսահոլովակ կունենա: "Ցավոք սրտի, կլիպը նվիրելու ժամանակ Երեւանում չեմ լինի, որ տեսնեմ այդ հրաշքը”,- նշեց Ռոլանդը:

Նոր տարին Ռոլանդ Գասպարյանը նախատեսում է Երեւանի հետ դիմավորել. "Ժամը 12-ին մի շիշ լավ գինի կվերցնեմ ու կքայլեմ սիրածս քաղաքով: Մենակ ես ու ինքը կլինենք` ես ու քաղաքս”: Դրանից հետո կսկսվի ու մինչեւ հունվարի 3-ը կտեւի "Սեր” բաժանելու արարողությունը: "Ռեինկարնացիա”-ին հատուկ փողոցներում փնտրել պետք չէ:). "Սինգլը նվիրելու համար մենք ինքներս կգտնենք ձեզ”:


Ռեգգի-բենդը Ամանորի գիշերը "Սեր” է բաժանելու

"Ինձ արդեն էդ կոմերցիոն, շուկայական հարաբերությունները հետաքրքիր չեն, բավական փող ու լավ ընկերներ ունեմ մի երգով CD թողարկելու եւ մարդկանց ձրի բաժանելու համար”,- ասաց Ռոլանդ Գասպարյանն ու խմբի քայլը PR ակցիա համարողներին շտապեց հայտնել. "Ինձ հետաքրքիր չէ, թե ով ինչ կմտածի: Կարեւորը` այդ մտածողները թող առավոտյան զարթնելուց չվախենան իրենց հայելու մեջ նայել: Ես անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում, ու, փառք Աստծո, ոչ մեկի թեւի տակ չեմ: CD-ներ թողարկելն էլ ինտերնետը արդեն վերացրել է:)”:

"Սեր”-ը հնարավոր կլինի նաեւ համացանցից անվճար բեռնել: Սինգլի թողարկմանը կհաջորդի երկու նոր ալբոմների նվիրման ակցիան. "Եթե քաղաքում որեւէ հայ մարդու չհասցնեմ ձայնասկավառակը նվիրել, կամ շատ հեռու լինեմ, ինտերնետի միջոցով նվերս կհասնի”:


Նոր տարին Ռոլանդ Գասպարյանը նախատեսում է Երեւանի հետ դիմավորել

Ռեինկարնացիայի ենթարկված Ամանորյա մաղթանք

"Ուզում եմ` այս տարի խաղաղություն լինի ամբողջ աշխարհում: Մարդիկ վերջապես հասկանան, որ բնությունը չի կարելի վնասել: Եկեք այս տարի ուշադիր լինենք բնության նկատմամբ, քանի դեռ ուշ չէ: Սիրում եմ բոլորիդ, շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Միշտ ձեր խոնարհ Ռաստա Ռոլանդ Գասպարյան, "The Reincarnation””:
Категория: Шоу Бизнес | Добавил: Администратор
Просмотров: 835 | Загрузок: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]