Категории
Наш опрос
Какого вы пола?
Всего ответов: 261
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Мини-чат
3D
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Переводи Сайт



Block title
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес

Սերժ Գաբյան
20/01/2011, 18.13.38
"Խուլիգանություն էր, արեցինք”

"Խփնված բաներ ստեղծելու համար պետք է երջանիկ լինել”: Սերժ Գաբյանի փիլիսոփայությունն այսպիսին է: Կծած խնձորի միջից արյան հոսելն ու կնոջ մարմնի վրա երաժշտական գործիքի պես նվագելն էլ ռեժիսոր, երաժիշտ, պրոդյուսերի երեւակայության արդյունքն են: Սերժը Նարեկ Բավեյանի հետ ժամանակին, իր խոսքերով, խուլիգանություն է արել, ոստիկաններից փախչելու փորձ էլ ունի: Բայց արդյոք թվարկածներս են նրա անքնության պատճառը` իմացիր VIPARSH.DO.AM-ի հետ հարցազրույցից:):


Ռեժիսոր, երաժիշտ, պրոդյուսեր Սերժ Գաբյանը

-Այն Սերժի մասին պատմիր, ում չենք ճանաչում:

-Բոլոր կողմերս աշխատում եմ գործունեությանս մեջ ցույց տալ: Ընդհանրապես, սկսել եմ որպես գրաֆիկ դիզայներ: Նկարչությամբ եւ գրաֆիկական դիզայնով եմ զբաղվել դպրոցական տարիներից սկսած: Գրաֆիտիով էի տարված:

-Երեւանի պատերը նախշողներից մեկն ես փաստորեն: 

-Այո: Բայց հետո դա ավելի լուրջ բան դարձավ: 1998 թվականին ինձ նույնիսկ մրցանակ են տվել որպես "Լավագույն գրաֆիտի գրողը Հայաստանում”: Հենց գրաֆիտիի շնորհիվ եմ տասնհինգ, թե տասնվեց տարեկանում առաջին անգամ գումար աշխատել. կայարանում գտնվող մանկապարտեզներից մեկի ներսում ճապոնական մուլտֆիլմերի ոճով նկարազարդումներ էի կատարել: Չեմ կարծում, թե փոքր երեխաները հասկանում էին` գրաֆիտին ինչ է, իրենց, պարզ է, գույներն էին դուր գալիս:

- Փողոցների պատերին ինչպիսի՞ հետքեր էիր թողնում:

- Բառեր էի գրում, օրինակ` "Freedom”` ազատություն: Մի անգամ մեր հարգարժան ոստիկանությունը հետեւիցս է ընկել:): Երեխայական պատմություն է, կարող եմ հանգիստ պատմել: Հենց գործ անելիս բռնեցին, սկսեցին հարց ու փորձ անել, ես էլ ուրիշ անուն, ազգանունով ներկայացա, այլ հեռախոսահամար տվեցի, ու, պահը բռնացնելով, փախա:):


"Խփնված բաներ ստեղծելու համար պետք է երջանիկ լինել”. Սերժ Գաբյան

- Քաղաքի ո՞ր հատվածներում են պահպանվել գործերդ:

- "Դինամո” մարզադահլիճի շրջակայքում կան, Խանջյան փողոցի դալաններից մեկում "Crime” Է գրած, որը ծածկել են գովազդները. մեր քաղաքի առաջին գրաֆիտիներից է: "Նաբերեժնիում” կա մեկ էլ: Դա էր իմ մանկությունը: Հետագայում պատը դարձավ համակարգիչ, սկսեցի գրաֆիկայով, վեբ-դիզայնով լուրջ զբաղվել: Անիմացիան սկսեց ինձ դուր գալ. մի քանի գովազդային հոլովակ ստեղծեցինք, բաց հասկացանք, որ այդ ոլորտում չենք ձգի. շատ ջահել էինք ու անփորձ: Հետո Սիլվա Հակոբյանի տեսահոլովակը նկարահանելու առաջարկը ստացա շատ հանկարծակի: Մինչ այդ ռեժիսոր դառնալու ոչ մի պլան չունեի:

- Երգչուհու հա՞յրն է քեզ այդ ոլորտ ներքաշել: 

- Չէ, այդ ժամանակ ու կարծեմ հիմա էլ իր հետ աշխատում է Արամ Ավագյանը: Նրա կայքն էի ստեղծում, որ տեսավ դիզայն, անիմացիա եմ անում, առաջարկեց տեսահոլովակ նկարահանել փորձեմ: Կարելի է ասել` Արամն է կլիպմեյքեր լինելուս նախահայրը:): Շոու-բիզնես մտնելու նպատակ ընդհանրապես չեմ ունեցել. տպագրատուն էի ցանկանում ստեղծել: Փորձ չունենալով` նկարահանեցի Սիլվայի "I like” երգի տեսահոլովակը. կյանքում չէի տեսել` ոնց են անում, ինչ են անում, ու սկսեցի ինքնագլուխ բաներ անել:
Նկարահանումները չորս օր տեւեցին, իսկ հիմա նույնը վեց ժամում կավարտեմ:

- Օպերատորից ռեժիսորի կարգավիճակում չես հայտնվել, ինչպես որ հիմնականում լինում է:

- Ոչ, օպերատորություն երբեք չեմ արել: Հենց "I like”-ի ժամանակ սկսեցի նաեւ առաջին անգամ մոնտաժ անել: Ինձ համար կյանքում այսպես է` ցանկացած մարդ ցանկացած բան կարող է սովորել, եթե ցանկանում է. բաց արա գրքերը, նստի համակարգչի դեմը… Ինքնակրթություն ասվածը կա. ես մինչ օրս էլ ամեն օր ուսում եմ ստանում: Պրակտիկ աշխատանքում մի քանի բան հասկացա. "նյուխ” ունեի էլի երեւի , բայց հետո գրականություն ձեռք բերեցի, սկսեցի դասական ռեժիսուրայից սկսած ուսումնասիրել: Ամեն ինչ կրծել, կարդացել եմ:


Սերժ Գաբյանը նկարչությամբ եւ գրաֆիկական դիզայնով է զբաղվել դպրոցական տարիներից սկսած

- Հակոբյաններից գումար չէս վերցրել հավանաբար:):

- Իհարկե, մի տարի` ինչ տեսահոլովակ նկարահանել եմ, գումար չեմ վերցրել կամ ներդրել եմ աշխատանքի մեջ: Դեռ չէի կարծում, որ արժանի եմ փող աշխատել: Հետո կամաց-կամաց սկսեցի վաստակել: Նկարահանումների մեջ եմ արդեն չորս տարի, աշխատել եմ Ռազմիկ Ամյանի հետ, Անդրե, Զարուհի Բաբայան եւ Հասմիկ Կարապետյան տրիոյի տեսահոլովակն եմ նկարահանել, ինչպես նաեւ Նորոյի, Արմոյի, Արսեն Գրիգորյանի: Դավիթ Թուջարյանի հետ աշխատում եմ նաեւ որպես պրոդյուսեր, իսկ նախկին պրոդյուսերը` Խաչիկ Եղոյանը, էլի մեր լավ ընկերն է, պարզապես այսպես ստացվեց: Դավիթի հետ երկու "ֆրոնտով” ենք աշխատում. մեկը սփյուռքահայ լսարանի համար է, որովհետեւ 6/8-ն ավելի էմոցիոնալ է համարվում ու ընկալվում Հայաստանից դուրս, իսկ այստեղ ավելի շատ ձգտում ենք դեպի եվրոպական մշակույթը:

- Նարեկ Բավեյանի "Խելագար սեր” երգի հիման վրա նկարահանածդ տեսահոլովակն արգելվեց եթերներում ցուցադրել, չէի՞ր նախատեսել դա:

- Ճիշտը որ ասեմ, այդպես էլ ուզում ու մտածել էինք. խոսակցություն ստեղծեցինք, PR-ի պահ էր: Խուլիգանություն էր, արեցինք:

- Երեւում է` տեսահոլովակներ նկարահանելիս անցյալիցդ եկող գրաֆիկայի մասին չես մոռանում: 

- Խնդիր է դրվում` ինչ ենք ուզում ասել, եւ դա ինչպես պետք է ասվի: Վառվող մարդ, կծած խնձորի միջից արյուն հոսելը անհնար է ստեղծել առանց գրաֆիկայի: Ինքս նախընտրում եմ ամեն ինչ իրականում ստանալ, որն ավելի բարդ է, իսկ գրաֆիկական լուծումներն ընդամենը գործիք են:


"Gabreels” ստուդիան հիմնադրվել է 2007-ին, զբաղվում է դիզայնով, վեբ-դիզայնով, տեսահոլովակներով

- Առաջիկայում ո՞ւմ տեսահոլովակն ես պատրաստվում նկարահանել:

- Դավիթ Թուջարյանի, բնականաբար. բոմբ է լինելու, եւ Արմոյի` հարսանիքի մասին նոր երգի տեսահոլովակն եմ նկարահանում: Շատ այլ պլաններ կան, բայց դեռ չեմ ասի: Կան էլի պլաններ, դեռ չեմ ասի:

- Բացի երգի տեքստից էլ ի՞նչն է քեզ հուշում տեսահոլովակի սյուժեն: Գրապահարանումդ "սովետական” հանրագիտարանի հատորները նկատեցի, գուցե դրանց էջերում ես գտնում սցենարները :

- Հանրագիտարանը վաղուց եմ կրծել անցել: Կարող եմ դուրս գալ փողոց, մի "կրեմովի” ավտոմեքենա այնպիսի հատուկ ձեւով անցնի, որ ինձ մի շատ ուրիշ բան հուշի: Չեմ կարող ասել` որտեղից են գալիս գաղափարները: Համենայն դեպս, շատ եմ թատրոն այցելում, ֆիլմեր դիտում, երաժշտություն լսում, անընդհատ, ամեն օր մեծ քանակությամբ ինֆորմացիայի ներհոսք է լինում ուղեղիս մեջ, ինչը երբեմն չի թողնում քնեմ:

- Արտասահմանյան տեսահոլովակներն ի՞նչ են հուշում:

- Աշխատում եմ ընդհանրապես չնայել, որպեսզի հանկարծ ազդեցություն չունենամ, դա արդեն պրոֆեսիոնալության խնդիր է առաջացնում: Ավելի շատ դասական մշակույթն եմ նախընտրում:

- Բալետի՞ց էլ ես ազդվում. բալետի կոշիկներ են կախված աշխատասենյակումդ:

- Բալետի հետ այդքան սեր չունեմ: Դա հուշանվեր է Հոլանդիայից, պարզ է` պետք է կոշիկ բերեին. իրենց սիմվոլն է, չասեմ` էլ ինչեր են բերել:


Սերժ Գաբյանը սկսել է Էլեկտորնային երաժշտություն արտադրել

- "Gabreels”-ը ներկայացրու եւ նշիր` ի՞նչ արտադրանք եք տալիս:

- Հենց տեսահոլովակներ սկսեցի նկարահանել, ինքնաբերաբար հետաքրքիր մարդկանց թիմ ստեղծվեց: "Reels” անգլերեն ֆիլմերի մեծ ժապավեններին են անվանում, ստացվում է` Գաբյանի "reels”-երը: Ստուդիան հիմնադրվել է 2007-ին, զբաղվում է դիզայնով, վեբ-դիզայնով, տեսահոլովակներով: Հավակնոտ պլաններ ունենք. այս տարի նույնիսկ ֆիլմեր ենք ցանկանում նկարահանել: Վլադ Աբովյանի հետ, ինքը որպես ռեժիսոր, ես` պրոդյուսեր, կարճամետրաժ ֆիլմ նկարահանեցինք, որի պրեմիերան շուտով կլինի: Երկու կարճամետրաժ ֆիլմի նախագիծ ինքս ունեմ. մեկը "Լիֆտ” է կոչվում, ունի նաեւ լիամետրաժ տարբերակը. կրիմինալ կատակերգություն է, հայկական իրականության հետ կապ չունի, թեեւ գործողությունները Հայաստանում են ընթանում: Պարզ կոմեդիա ժանրի մեջ հաջորդ ֆիլմս է "Թարգմանությունն անհնար է”-ն: Սցենարն արդեն պատրաստ է. քսան տարբեր լեզուներով են խոսելու ֆիլմում: Ցանկացած մարդ այդքան լեզու չգիտի, որ հասկանա խոսակցություններն ամբողջությամբ, կհասկանա այն, ինչ գիտի: Հենց դրա համար էլ այդպես եմ անվանել. աշխարհում առկա խնդիր է:

- Նաեւ սկսել ես Էլեկտրոնային երաժշտություն արտադրել:

- Վերջերս բացվել է "Duzz Buzz Records”-ը: Վաճառելու, գրելու միջազգային լիցենզիա ունենք: Զբաղվելու ենք հիմնականում էլեկտրոնային եւ պարային երաժշտությամբ` ամենաարդի եւ կոմերցիոն ժանրով: Դա միջազգային շուկայի համար, քանի որ հայկական շուկան շատ փոքր է` նաեւ, հաշվի առնելով տեղական շուկայի ճաշակն ու նախասիրությունները, կոմերցիոն առումով ձեռնտու չի: Ես ստեղծում եմ երաժշտությունը, հետո դիջեյները միքսում են, սեթեր գրում դրանց վրա: Մեր ռեզիդենտներից է Սոնե Սիլվերը: Տաղանդավոր շատ այլ երիտասարդներ կան Հայաստանում, որոնց կարող ենք օգտակար լինել եւ ներկայացնել: Սոնեն տեսահոլովակ ունի, երկրորդ սինգլն ու տեսահոլովակն է պատրաստվում ենք թողարկել: Նա առաջիկա տարիներին զուտ էլեկտո, փոփ հաուս, պարային, ակումբային երաժշտության ոճում է հանդես գալու:


Սերժ Գաբյան. "Ուզում եմ սկզբից իմ նպատակներին հասնել, հետո վայելել մնացածը”

- Փիլիսոփայությունդ:

-Աշխատանքային պլյուրալիզմ. առաջնահերթ ընկերությունն է, հավասար իրավունքները, ցանկացած որոշում քննարկվում է թիմով:

- Նշում ես` լավ որոշումները "խփնված” որոշումներն են:

- Իհարկե, մի գլուխը լավ է, բայց տասնհինգ գլուխը շատ ավելի լավ է, կարող է խփնված որոշում լինել կամ շատ ծանր, հողային որոշում: Հետաքրքիր, կրեատիվ նյութ ստեղծելու միակ պայմանը մարդու երջանիկ ու ընկերական հոգեվիճակն է, այսինքն սթրեսային իրավիճակները, աշխատող-ծառայող հարաբերությունները չպետք է լինեն նման կազմակերպությունում, որի արտադրանքը մարդկանց ուրախացնելու, լավ էմոցիաներ փոխանցելու համար է: Խփնված բաներ ստեղծելու համար պետք է երջանիկ լինել:):

- Անգամ քո փիլիսոփայությանը վերաբերող հարցին մասնագիտությանդ, աշխատանքիդ համատեքստում պատասխան տվեցիր, անձնական կյանք չունե՞ս:

- Անձնականը ո՞րն է:

- Կին, որը կասի` բավական է աշխատես, ընտանիքիդ ժամանակ տրամադրի:):

- Նման փորձ ունեցել եմ:

- Ուզում ես ասել` կին ունենալու փո՞րձ ես ունեցել:)

- Միայն լավ հիշողություններ ունեմ, բայց երեւի մոտակա տարիներին այդ անձնական ասվածը, ինչպես մենք հասկանում ենք, չլինի, որովհետեւ կյանքս նվիրել եմ աշխատանքին, ու ինձ դա լրիվ բավարարում է: Ինձ այսպես երջանիկ եմ զգում: Ընկերուհիներ, իհարկե, լինում են, բայց լուրջ պատմություն դեռեւս չեմ սկսել: Գուցե եկող տարիների ընթացքում… Ուզում եմ սկզբից իմ նպատակներին հասնել, հետո վայելել մնացածը:):


"Duzz Buzz Records”-ի ռեզիդենտ Սոնեն
Категория: Шоу Бизнес | Добавил: Администратор
Просмотров: 488 | Загрузок: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]