Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес |
19/01/2011, 14.56.09 | |
Երբ սիրահարները բաժանվում են, դա միշտ տխուր է, բայց ոչ այս անգամ ու այս պարագայում, քանի որ այժմ Շակիրայի` արական սեռի երկրպագուները ռեալ հնարավորություն ունեն գրավելու իրենց կուռքի սիրտը: Այն հիմա ազատ է: Երգչուհին եւ իր փեսացուն, Արգենտինացի նախկին նախագահի որդի` իրավաբան Անտոնիո դե լա Ռուան հայտարարել են, որ բաժանվում են 11 տարի համատեղ կյանքից հետո: ![]() Երգչուհին Շակիրան ու Արգենտինացի նախկին նախագահի որդի` իրավաբան Անտոնիո դե լա Ռուան Շակիրան իր անձնական բլոգում գրել է. "2010 թվականի օգոստոսին համատեղ որոշում կայացրեցինք, որ մեր ռոմանտիկ հարաբերություններին դադար է պետք: Բայց այս ընթացքում մենք քաջալերել ենք միմյանց եւ շարունակում ենք մտերիմներ եւ գործընկերներ մնալ: Միգուցե այս ամենը ժամանակավոր բնույթ կրի”: Ի դեպ, 2010 թվականի նոյեմբերին բամբասանքներ տարածվեցին կոլումբիացի երգչուհու նոր սիրավեպի մասին` "Բարսելոն”-ի եւ Իսպանիայի հավաքականի հանրահայտ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ: Փաստորեն ճիշտ են ասում, որ ամուսնությունը երկար ձգձգել չի կարելի : ![]() Երգչուհի Շակիրան բաժանվել է իր սիրեցյալից | |
Просмотров: 435 | Загрузок: | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |