Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес |
19/01/2011, 14.30.00 | |
«Top 10»-ը դեկտեմբերի 25-ին պարգեւատրեց 2010-ի լավագույններին: Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող "Lավագույն տասնյակ”-ի հաղորդավար Գոհար Գասպարյանը հիթային տեսահոլովակների համար "վկայականները” երգիչ-երգչուհիներին հանձնեց "Արամ Խաչատրյան” համերգասրահում: ![]() "Lավագույն տասնյակ”-ի հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը «Top 2010» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում երգեց, ինչպես տոմսերի եւ հրավիրատոմսերի վրա էր գրված, հայկական էստրադայի ողջ աստղաբույլը:): Ի դեպ, Գոհար Գասպարյանը վերջին անգամ էր "Լավագույն տասնյակ”-ի համերգային ծրագիրը վարում: Հաղորդավարուհին VIPARSH.DO.AM-ին տեղեկացրեց` "Top 10”-ի շրջանակներում իր առաքելությունն արդեն ավարտված է: "Վաղուց էի հոգնել: Հաղորդումն իր շարունակությունը կունենա հավանաբար նոր հաղորդավարով”,- ասաց "Եվրատեսիլ 2011”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը, ով հաջորդ տարի կներկայանա նոր նախագծերում: ![]() Երգչուհի Սիրուշոն «Top 2010» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանը Այսպիսով, ըստ ամիսների` 2010-ի լավագույններն են. Հունվար. Ռազմիկ Ամյան "Առաջին սեր”, "Թիվ 5” "Մեղրամիս”, Սարգիս Ավետիսյան "Ո՟վ է”: "Թիվ 5”-ի անդամներից շատերը, ինչպես որ հաղթող երգի անվանումն է հուշում, 2010-ին մեղրամսի մեջ էին, ինչի պատճառով խմբի համար վերջինը այնքան էլ հաջող տարի չէր:): "Մի քիչ քիչ ենք աշխատել, որովհետեւ անձնական կյանքով էինք զբաղված: Տղաները, ես` չէ”,- ասաց Տիկոն ու հավելեց. "Բայց 2011-ի համար շատ-շատ ծրագրեր ունենք: Ռիթմիկ, 6/8-ային երգ ենք պատրաստել”: Ի դեպ, 2011-ին տղաները ավտոմեքենաներ են ցանկանում ձեռք բերել:): ![]() "Dorians” խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը Փետրվար. Անդրե "Մի թող”, Արմո "Հալելա”, Հ.Տ. Հայկո եւ "Ռեինկարնացիա” "Բարեւ երջանկություն” Մարտ. Նունե Եսայան "Ինչ էլ որ լինի”, Նառա "Մնա, մնա” Ապրիլ. Dorians "Ես կուլամ”, Սոնյա "Անծանոթ սեր” Մայիս. Սիրուշո "Հավատում եմ”, Արսեն Սաֆարյան "Ես ու դու” Հունիս. Լուսինա "Just for fun”, Սարգիս Մանուկյան "Անտոմս ուղեւոր”, Արմինկա "Փոքրիկ աշխարհ”: ![]() Երգչուհի Լուսինան «Top 2010» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանը 2009-ի մրցանակաբաշխությանը չներկայացած Սիրուշոն, ով "Erotas” երգով արժանացել էր մայիս ամսվա "Top 2009”-ին, այս տարի իր "Հավատում եմ” հիթով ներկայացավ հանդիսատեսին: Լուսինայի "Just for fun” երգը հյուրերին աշխուժացրեց: Երգչուհին մրցանակի արժանացավ նաեւ Արման Հովհաննիսյանի հետ "Գեթ մի պահ” դուետի համար: Լուսինան Bravo.am-ին ասաց` մինչ Ամանորը կհասցնի մի քանի նախագծերի ու համերգների մասնակցել ու տարին կեզրափակի նոր շնչով, նոր ոգով նոր տարի սկսելու համար: Նա անձնականի մասին չի խոսում. "Եթե եկող տարի մի բան լինի, Bravo.am-ին անպայման կասեմ”: Հուլիս. "Արեւիկ” "Մայրիկ”, Արփինե Գաբրիելյան "Սերը”, "Ռեինկարնացիա” "Մի գդալ սեր” Օգոստոս. Սիլվա Հակոբյան "Սիլոյի պարը”, Արամե "Ո՟նց անեմ”, Էրիկ ![]() "Ռեինկարնացիա” խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանը Կրակոտ օգոստոսյան Սիլոյի պարը, իսկ Արամեն չգիտեր` ո՟նց անի "Ամռան վերջին ամիսը` օգոստոսը, երաժշտական առումով ռիթմիկ էր եւ կրակոտ: Սիլվա Հակոբյանը ամբողջ աշխարհին, այդ թվում նաեւ մեզ, առաջարկեց պարել Սիլոյի պարը: Չգիտեմ` ինչպես աշխարհում, բայց մեր հաղորդման շրջանակներում այն գրավեց բարձր հորիզոնական”,- նշեց Գոհար Գասպարյանը: Հաղորդավարուհին նաեւ հիշեցրեց. "Օգոստոսի վերջին երկմտանքի մեջ ընկավ Արամեն: Նա իր երկրպագուներին դիմեց հետեւյալ հարցով. "Ո՟նց անեմ”:)”: ![]() Երգչուհի Սիլվա Հակոբյանը Արամեն անձնական ինքնաթիռո՟վ է շրջելու VIPARSH.DO.AM-ը Արամեից հետաքրքրվեց` ի՟նչ հույսեր է կապում 2011-ի հետ: Երգիչը իր նյութական վիճակից շատ գոհ է, բայց, օրինակ, անձնական ինքնաթիռ գնելու ցանկություն չունի:). "Երբեք չեմ անի նման բան, որովհետեւ սարսափում եմ ինքնաթիռներից: Ավտոմեքենա, տուն ունեմ, եսիմ… Ավելի շատ ուզում եմ, որ բոլորը առողջ լինեն եւ ուրախ, նյութականը մենք ենք ստեղծողը”: ![]() Երգիչ Արամեն Սոֆիի հետաքրքիր սանրվածքը չխանգարեց, որ երգչուհուն ճանաչենք:) Սեպտեմբեր. Սոֆի Մխեյան "Ճանաչիր”, Սիրանույշ Գալստյան "Հայաստան, դուռդ բաց”, Գուրգեն Դաբաղյան "Լուսին ես ամպի տակին” Սոֆի Մխեյանը «Top 2010» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանը հերթական անգամ օրիգինալ սանրվածքով ներկայացավ:): "Այս անգամ էլ օգնել են ընկերներս` Անի Ավդալյանը, Հրանուշ Եղոյանն ու Արեւիկ Սիմոնյանը: Այսօր տոն է. մրցանակներ ենք ստանում. տարվա ընթացքում մեր արած աշխատանքն է գնահատվում: Սա առաջին դեպքը չէ, որ այսքան էքստրավագանտ տեսքով եմ ներկայանում: Կարծում եմ` արտիստը ամեն անգամ պետք է նորովի ներկայանա, փոփոխվի”,- նշեց երգչուհին ու հավելեց. "Ամեն ինչ կանեմ, որ ստեղծագործական ուղումս շատ ավելի բուռն բաներ կատարվեն”: ![]() Սոֆի Մխեյանը «Top 2010» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանը Հոկտեմբեր. Ռազմիկ Ամյան "Թելիկ-մելիկ”, Քրիստինե Պեպելյան "Պատահական”, Լուսինա եւ Արման Հովհաննիսյան "Կուզեմ գեթ մի պահ” Նոյեմբեր. Գոհար Շահբազյան, Արսեն Գրիգորյան "Պայուսակ”, Գայանե Սահակյան "Դիմակ” Դեկտեմբեր. Արամե "Գեղեցկություն”, Դավիթ Փափազյան "Գտա քեզ”, Արման Հովհաննիսյան "Կորել եմ”, "Հոկտեմբերին ոգեւորվեցին հատկապես նիհար աղջիկները, քանի որ Ռազմիկ Ամյանի "Թելիկ-մելիկ”-ը ուղղված է հենց իրենց: Ոգեւորությունը այնքան մեծ էր, որ այս տեսահոլովակը անմիջապես գրավեց առաջին հորիզոնականը”,- ասաց Գոհար Գասպարյանը: Ի դեպ, Ռազմիկ Ամյանը «Top 10»-ի շրջանակներում արդեն 7 մրցանակի է արժանացել: ![]() Ռազմիկ Ամյանը «Top 10»-ի շրջանակներում արդեն 7 մրցանակի է արժանացել "Ոչինչ պատահական չի լինում: Ամեն բան ունի իմաստ եւ շարունակություն: Եվ պատահական չէ, որ Քրիստինե Պեպելյանը այսօր այստեղ է եւ մեզ խորհելու առիթ է տալիս”,- նշեց հաղորդավարուհին: Քրիստինե Պեպելյանն էլ "Պատահական” երգից հետո Գոհար Գասպարյանին սրտանց շնորհավորեց. "Առաջին հերթին այս ամենը պտտվում է քո շուրջ: Լավ է, որ դու կաս: Ինձ շատ հաճելի է լինել այստեղ”: Տոնական երեկոն, բնականաբար, եզրափակեց այն երգչուհին, ով պատրաստվում է Հայաստանը ներկայացնել "Եվրատեսիլ 2011”-ում: Էմմիի զգեստը շատ քննարկվեց:): ![]() "Թիվ 5” խումբը | |
Просмотров: 731 | Загрузок: | Рейтинг: 0.0/0 |
Всего комментариев: 0 | |