Категории
Наш опрос
Каких файлов нужно добавить больше?
Всего ответов: 196
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Мини-чат
3D
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Переводи Сайт



Block title
Реклама
SEO sprint - максимальная раскрутка сайтов!
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Файлы » Армянском Языке » Шоу Бизнес

“Խաչատրյան Տրիո”
18/01/2011, 22.04.31
Դասական համերգներով հագեցած հունվարը

Ասում են, տարին ինչպես սկսվի, այնպես էլ կշարունակվի. դե, ուրեմն 2011 թվականը կանցնի դասական երաժշտության հովանու ներքո: Եվ այսպես, դասական երաժշտության սիրահարների փողոցում կրկին տոն է, այն էլ ինչպիսի :
Այնպիսի տպավորություն է, թե "Խաչատրյան Տրիո”-ի երաժիշտները տոներին չեն հանգստացել եւ բազմաթիվ անակնկալներ են պատրաստել դասական երաժշտության սիրահարների համար:


Ջութակահար Կարեն Շահգալդյանը, դաշնակահար Արմինե Գրիգորյանն ու թավջութակահար Կարեն Քոչարյանը

Նախ ասեմ, որ ամբողջ աշխարհում 2010-2011 թվականների դասական երաժշտության շրջանը նվիրված է գերմանացի մեծանուն կոմպոզիտոր Իոգան Սեբաստիան Բախի 325-ամյա հոբելյանին: "Մենք որոշեցինք, որ Երեւանը չպետք է հետ մնա նման երաժշտական շքերթից”,- ասում են "Խաչատրյան Տրիո”-ի անդամները: Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը, Դասական երաժշտության զարգացման ֆոնդը եւ "Խաչատրյան Տրիո”-ն 3 օր շարունակ, իսկ ավելի կոնկրետ` հունվարի 21-ին, 22-ին եւ 23-ին ներկայացնում են "Բախովյան երեկոներ” համերգային շարքը: Համերգներին մասնակցում են Հայաստանի Պետական կամերային նվագախումբը, "Խաչատրյան Տրիո”-ն, "Նաիրի” լարային քառյակը, ջութակահար Կարեն Շահգալդյանը, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը եւ այլոք: Ի դեպ, եւս մեկ ուրախալի փաստ երաժշտասեր հասարակության համար. մուտքը բոլորի համար ազատ է :


2011 թվականը կանցնի դասական երաժշտության հովանու ներքո

"Դեռեւս ոչ այնքան երկար կյանքիս ընթացքում բազմաթիվ համերգներուվ եմ հանդես եկել եւ յուրաքանչյուրին հատուկ ուշադրությամբ եւ հուզմունքով եմ մոտեցել: Բայց այս երեք երեկոները կարծես թե "անանցանելի” են ինձ համար: Պատճառն այն անձնավորությունն է, ում լեզուս չի պտտվում պարզապես կոմպոզիտոր անվանել”,- ասում է ջութակահար Կարեն Շահգալդյանը:

Եվս մեկ անակնկալ "Խաչատրյան Տրիո”-ի կողմից : Բոլոր նրանք, ովքեր երբեւէ ցանկացել են նվագել "Խաչատրյան Տրիո”-ի երաժիշտների հետ, ունեն այդ հնարավորությունը հունվարի 17-ին: Դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը եւ թավջութակահար Կարեն Քոչարյանը հրավիրում են բոլոր ցանկացողներին, ուսանողներին, աշակերտներին եւ գործող երաժիշտներին Արամ Խաչատրյանի տուն թանգարան` մասնակցելու "Երաժշտական անակնկալ-սրահ” կրթական նախագիծին, որի շրջանակներում նրանք կնվագակցեն միասին եւ հանդես կգան համատեղ իմպրովիզներով:

Իսկ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում հունվարի 19-ին հանդես կգա Կարեն Շահգալդյան-Արմինե Գրիգորյան դուետը` կհնչեն Հենդել, Շնիթքե, Բարթոք եւ Մանուել դե Ֆալյա:

Դե ինչ, դասական երաժշտության սիրահարներ, վայելեք հունվարը :
Категория: Шоу Бизнес | Добавил: Администратор
Просмотров: 519 | Загрузок: | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]